>





Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս Շուշիում արած հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ հայտարարությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են, նացիզմի և ահաբեկչության դրսևորում։





«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնել Ալիևին նման հայտարարությունների համար, որովհետև դրանցով նա ցույց է տալիս իրենց բուն նպատակները:




«Պետություններն ահռելի գումարներ են ծախսում թշնամու նպատակներն իմանալու համար, բայց այս մեկը առանց որևէ բանի ասում է: Ես բազմիցս ասել եմ՝ Ալիևը ամենաազնիվ թշնամին է. երբեք չի թաքցրել իր նպատակները: Իհարկե, այն, ինչ ասում է Ալիևը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նացիզմ է, ահաբեկչություն է, և մենք պետք է երբեք իրականությունից չկտրվենք, հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ բոլոր հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք Ադրբեջանի կազմում չե՛նք լինելու երբեք: Իսկ թե ինչ է ինքն ասում՝ իր գործն է: Կարևորը՝ մենք կարողանանք ապաքինվել և մեր սերունդների համար ստեղծենք հուսալի ապագա», — «Արմենպրես»-ին ասել է Արցախի արտգործնախարարը:

Сообщение Ալիևի հայտարարություններն ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք. Դավիթ Բաբայան появились сначала на MediaNews.


от admin

-->