>


Արարատի Մարզում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։








Քոչարյանի զոհերը

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։



Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։

Сообщение Խոշոր վթար՝ Արարատի մարզում. ավտոբուսը բախվել է ծառին, կան 20-ից ավելի վիրավորներ появились сначала на MediaNews.


от admin

-->