>


Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հակաականային գործողությունների աջակցությանն ուղղված ներդրման մասին.








Քոչարյանի զոհերը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունն առաջին միջազգային գործընկերն էր, որն աջակցություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեությանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (660 միլիոն դրամ): Ներկայում Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ հակամարտությունից տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանն օժանդակելու նպատակով:


Միացյալ Թագավորությունը նաև հանձնառու է աջակցել հեռացնել պատերազմից հետո մնացած բոլոր զենքերը, ականները և պայթուցիկ զինամթերքը, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար և սահմանափակում հողօգտագործումը: Ուստի ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը հայտարարել է 500 000 ֆունտ ստեռլինգի (330 միլիոն դրամ) չափով ներդրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՄԱԶԾ-ի ջանքերին աջակցելու նպատակով։ Հուսով ենք, որ այլ միջազգային գործընկերներ ևս կաջակցեն ՄԱԿ-ին այս կարևոր գործում և կոչ ենք անում բոլոր կողմերին աշխատել ՄԱԿ-ի հետ` ՄԱԿ-ի և հումանիտար այլ գործակալությունների համար հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ լիակատար մուտք ապահովելու նպատակով:



Մեր ներդրումը նաև վկայում է Միացյալ Թագավորության` աշխարհն ականներից ազատելու հանձնառության մասին: Այդ նպատակով մենք հաստատակամորեն աջակցում ենք «Հակահետևակային ականների արգելման կոնվենցիային»: Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել այդ կոնվենցիան, որը հայտնի է «Օտտավայի կոնվենցիա» անվանումով և պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը: Միասին մենք կարող ենք նպաստել ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի ապահովմանը բոլոր նրանց համար, ովքեր տուժել են անցյալ տարվա հակամարտությունից»:

Сообщение Լոնդոնը 500000 ֆունտ ստեռլինգ է տրամադրում Ղարաբաղում հակաականային գործողությունների համար появились сначала на MediaNews.


от admin

-->