>

Կառավարությունը հայտարարեց եռամսյա վարժանքների մասին. հայտնի է՝ ովքեր են ներգրավվելու դրանց

Սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ կանցկացվեն։ Այս մասին որոշումը կառավարությունը ընդունեց այսօրվա նիստի ընթացքում։

Որոշման նախագծում ասվում է․

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․




Քոչարյանի զոհերը

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`


1) ռազմական ունակությունների կատարելագործման,





2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3. Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 18-27-ը ներառյալ, 18 պահեստազորային`


2021 թվականի նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6-15-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14-23-ը ներառյալ, 201 պահեստա¬զորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 – 12-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստազորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ,

4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20-29-ը ներառյալ,



6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ,

7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15-21-ը ներառյալ,

տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ, 40 պահեստա-զորային` 2021 թվականի նոյեմբերի 8-14 ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ներառյալ ներառյալ,

10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,

ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ), անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա-պատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:

Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով:

Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:

Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

 


от admin

-->