>





Նկատում ենք կորոնավիրուսային հիվանդացության երիտասարդացում, նկատում ենք հիվանդության դեպքերի ավելացում, և հիվանդությունը շատ ավելի արագ է ծանրանում քաղաքացիների մոտ։ Վերակենդանացման բաժանմունքները զբաղված են, քաղաքացիներն ավելի երկար են զբաղեցնում մահճակալները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։





Նախարարը հավելեց, որ թեպետ համաճարակի կանոնների պահպանման առումով որոշ ստուգումներ ակտիվացրել են, այնուամենայնիվ որոշ վայրերում ամբողջությամբ չեն պահպանվում կանոնները, օրինակ՝ հանրային տրանսպորտում, սուպերմարկետներում և ընդհանրապես՝ տարբեր աշխատավայրերում։




Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված մահվան դեպքերի երիտասարդացումը, և հիշատակեցին 20 տարեկան անձի մահը։ «Դա շտամի հետ է պայմանավորված։ «Այս «դելտա» շտամը աչքի է ընկնում ոչ միայն տարածման ուժգնությամբ, այլ նաև հիվանդացության ծանր ընթացքով։ Այն քաղաքացիները, որոնք նախկինում չեն ունեցել խրոնիկ հիվանդություններ և նախորդ շտամների պարագայում շատ ավելի զերծ էին ռիսկերից, հիմա դա պնդել չենք կարող»։

Сообщение «Այն քաղաքացիները, որոնք նախկինում չեն ունեցել խրոնիկ հիվանդություններ և նախորդ շտամների պարագայում շատ ավելի զերծ էին ռիսկերից, հիմա դա պնդել չենք կարող…». Անահիտ Ավանեսյան появились сначала на MediaNews.


от admin

-->