>


Անթերի հարթ ու մաքուր մաշկը, անկասկած, դուր է գալիս բոլոր աղջիկներին ու կանանց: Սակայն իրականում նման արդյունքի հասնելը բավականին դժվար է:

Կարևորն այն է, որ անհնարին ոչինչ չկա, ու դուք էլ իմանալով այս բաղադրատոմսերը, կկարողանաք բուժել մաշկը՝ դարձնելով այն մաքուր, հարթ ու գեղեցիկ:

Դիմակ 1. Կարտոֆիլ և կիտրոն










  • 1 կարտոֆիլ
  • 0,5 կիտրոն

Քամել կես կիտրոնի հյութը: Մանրացնել կարտոֆիլը, միացնել հյութի հետ:

Քսել դիմակը դեմքին՝ թեթև մերսելով շրջանաձև շարժումներով: Թողնել 20 րոպե, իսկ հետո լվանալ գոլ ջրով:

Վարունգով և կարտոֆիլով դիմակ




  • 1 կարտոֆիլ
  • 0,5 վարունգ

Մանրացնել բաղադրիչները բլենդերով՝ մինչ համասեռ զանգված ստանալը:



Շրջանաձև շարժումներով քսել դեմքի մաշկին: Թողնել 25 րոպե, իսկ հետո լվանալ մեծ քանակությամբ ջրով:

Բանանից պատրաստվող սնուցող դիմակ

  • 1 բանան
  • 1 թ.գ. կաթ

Մանրացնել բանանը բլեդներով՝ մինչ համասեռ զանգված ստանալը, կամ տրորել պատառաքաղով: Թեթևակի գոլացնել կաթը, խառնել բանանի հետ:

Քսեք դեմքին՝ հաստ շերտով: Թողնել դիմակը 20 րոպե, լվանալ գոլ ջրով:

Եղեք առողջ և գեղեցիկ:

 


от admin

-->