>


Եթե դուք նույնպես սիրում եք թարմ տաք հացի ու լավաշի բույրը, ուրեմն այս բաղադրատոմսը ձեզ դուր կգա: Հայկական բարակ լավաշ, որը կստացվի բոլորի մոտ:

Այսպիսի լավաշը հարմար է նաև տնական շաուրմա պատրաստելու համար: Առանց որևէ միջուկի էլ կարող եք վայելել ձեր իսկ ձեռքերով պատրաստված համեղ թարմ լավաշը:

тонкий лаваш




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 350 գ
  • ձեթ՝ 30 մլ
  • աղ՝ 7գ
  • ջուր՝ 150 մլ

Պատրաստման եղանակ.

Ալյուրը լցնել սեղանին: Մեջտեղի մասում փոսիկ անել: Ավելացնել ջուրն ու ձեթը: Լցնել աղը: Զգուշորեն խառնել պատառաքաղով:




Ձեռքերով խմոր հունցել: Ստացվում է բավականին ձիգ: Փաթաթել սննդային տոպրակով ու թողնել 15 րոպե: Բաժանել մոտ 10 մասի:



домашний лаваш

Յուրաքանչյուր կտորը թաթախել ալյուրի մեջ, բարակ գրտնակել: Դրա հաստությունը չպիտի 2 մմ-ից ավել լինի:

Տաքացնել առանց ձեթի թավան: Թխել լավաշները 25 վայրկյան՝ յուրաքանչյուր կողմից: Պատրաստի լավաշները դնել միմյանց վրա, իսկ վերջում ծածկել խոնավ սրբիչով:

как сделать лаваш

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->