>


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.








«Փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝

պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Բացառություն.


Պահանջը չի վերաբերում ՝
☑ ամբողջական պատվաստված,
☑ մեկ դեղաչափ պատվաստված,
☑ փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
☑ հղիներին։



ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի մեկից»։

Сообщение Ո՞ւմ չի վերաբերում ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պահանջը появились сначала на MediaNews.


от admin

-->