>

ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախ՝ Արցախի անկախության հռչակման 30-ամյակին նվիրված համատեղ հատուկ նիստին մասնակցելու և սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։

Արցախի ԱԺ-ում համատեղ նիստը տեղի է ունեցել երեկ առավոտյան։Նշենք, որ ՀՀ պատվիրակության կազմում են պատգամավորներ բոլոր երեք խմբակցություններից։




Քոչարյանի զոհերը

Ուշագրավ է, որ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին սատարած «Արդարություն» խմբակցությունըհայտարարությամբ հրաժարվել է մասնակցել համատեղ հատուկ նիստին։





«Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի: Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել, ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Վիտալի Բալասանյանի ղեկավարած խմբակցության որոշումը զարմանալի չի համարում․ «Բոլորս էլ գիտենք՝ Վիտալի Բալասանյանն ով է ու ինչ է անում։ Նեռն անում է այն, ինչը չի էլ թաքցնում։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում, մեր պատվիրակությունը գնացել է ու մասնակցել այդ նիստին։ Բայց ես էլ ավելի կարևոր եմ համարում մեր արտգործնախարարի հայտարարությունները Մոսկվայում և վարչապետի հղած շնորհավորական ուղերձն առ այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Դրանից ավել ի՞նչ պետք է լինի։ Հաշվի առեք, որ պատերազմը պարտվել եք նույն Վիտալի Բալասանյանների շնորհիվ, ի՞նչն է տարօրինակ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։


Մեր զրուցակիցը՝ վարչապետի Արցախի չգնալը ճիշտ որոշում է համարում․«Լավ է արել, ի՞նչ է՝ պլանավորել էին բողոքի ցույցեր անել ու չստացվե՞ց։ Հայաստանի իշխանությունները ինքնիշխան են, որոշումը կայացնում են իրենք։ ՀՀ իշխանությունը որոշումները կայացնում է իր տեսակետով, իր հաշիվներով՝ առանց գողապետության ցուցումների։ Ում դուրս չի գալիս՝ կարող է Հայաստանից գնալ ու այդ հարցերը քննարկել այլ վայրերում։ Երևի պլանավորել էին այնտեղ խժդժություններ անցկացնել ու հիմա չի ստացվում, նեղվու՞մ են։ Ում դուր չի գալիս՝ թող գնան Կուրիլյան կղզիներում ցույցեր կազմակերպեն։ Ուզում էին շշանետում անեին, չստացվե՞ց։ Խայտառակություն է՝ գեներալ-գնդապետը նռնակի նման շիշը նետում է ու չի կարողանում նպատակային խփել։ Բա նա զինվորակա՞ն է եղել»։

Լևոն Շիրինյանի խոսքերով՝ Հայաստանի խնդիրն այժմ երկիրը շատ արագ վերակառուցելն է , բանակը վերակազմակերպելը․ «Ինչո՞ւ են հայ ժողովրդին շեղում վերականգնվելու հնարավորությունից, կտրում աշխատանքից։ Այդքան շատ էին՝ թող կռվեին ու հաղթեին Ադրբեջանին։ Բամբասկոտ կնոջ նման ամբողջ օրը ստեր են տարածում, ինչի՞ է նման իրենց արածը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։



Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հայտնի է, որ Վիտալի Բալասանյանի կուսակցությունը ակնհայտ ընդդիմադիր կեցվածք է ընդունել Արցախի իշխանությունների նկատմամբ, որոնք ընտրվել ու աշխատում են Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո:

«Նրանք այսպիսի դեմարշներով իրենց խնդիրներն են լուծում, իսկ թե որոնք են այդ խնդիրները՝ նրանք բացահայտ ցույց տվեցին պատերազմից հետո, երբ պարտադրեցին Արցախի օրինական նախագահին հայտարարել, որ դուրս է գալու քաղաքականությունից ու նոր ընտրություններ են անցկացվելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ Արցախի հայության բախտը բերեց, որ ճգնաժամային իրավիճակը որոշակիորեն հարթվեց ու ծայրահեղ քայլեր իրականացնելու կարիք չեղավ, ինչը սակայն, չի բխում Բալասանյանի կուսակցության շահերից․ «Ուստի հիմա նրանք անլուրջ քայլերով իրենց դիրքերն են փորձում ամրապնդել։ Բայց ես չեմ կարծում, թե Արցախում քաղաքական գործընթացների վրա դա լուրջ ազդեցություն կունենա»,-եզրափակեց նա։

Сообщение «Պատերազմը պարտվեցինք հենց Վիտալի Բալասանյանների շնորհիվ»․ ի՞նչ խնդիր է լուծում նրա կուսակցությունը «դեմարշներով» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->