>


Յուրաքանչյուր մարդ, ում հետ ես ծանոթ եմ, փորձում է համոզել ինձ, որ ես պիտի երեխա ունենամ: 

Մի քանի օր առաջ ակամա դարձա տվյալ թեմայի քննարկման մասնակից: Բոլոր նրանք, ովքեր կարծիք էին հայտնում, վստահ ասում էին, որ 30 տարեկան կինը պիտի ունենա մի նպատակ. երեխա ունենալ: Պետք չէ մտածել աշխատանքի, բիզնեսի, մեքենա կամ անշարժ գույք գնելու մասին… Կարևորը մայրանալն է, բա էլ ինչպե՞ս առանց դրա:










Ես գիտեմ, թե ինչի համար եմ ապրում: Իմ կյանքի իմաստը՝ ուրիշների ակնկալիքները բավարարելը չէ: 



Եթե ես ծնվել եմ, կյանքս չի կարող անիմաստ լինել: Ու գլխավորն այն է, որ ես իմ ապրելուց հաճույք եմ ստանում, երջանկանում եմ պարզ երևույթներից: Ինձ զարմացնում է այն, որ ինձ հիմարի տեղ են դնում, երբ ես ասում եմ, որ կինը կարող է երջանիկ լինել նաև առանց երեխայի, եթե չի ուզում մայրանալ: Ասում են, ոչինչ, ժամանակը կգա, կզղջաս ասածներիդ համար:

Ես նրանց փաստարկներ եմ ներկայացնում, օրինակներ բերում, բայց ոչ մեկ լուրջ չի վերաբերվում ասածներիս: Ես պատմում եմ 35 տարեկան քրոջս մասին, ով արդեն 15 տարի աշխատում է, ունի խանութ, մեքենա, բնակարան: Իսկ մարդիկ վստահ են, որ քույրիկս գիշերներն արտասվում է, իսկ ուրիշների ներկայութամբ երջանիկ ձևանում… Դե երևի կողմնակի մարդիկ ավելի լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում:




Сидишь и думаешь: все, конец, я больше не могу» Рождение ребенка — испытание для женщин в России. Как они находят силы?: Россия: Lenta.ru

Ու միայն նոր եմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ ձգտում ստիպել, որ բոլորն իրենց պես մտածեն: Միայն մի բացատրություն գտա՝ նախանձ: Երբ կինը հոգնում է կենցաղային հոգսերից, երեխայի հետ անքուն գիշերներ անցկացնելուց, նա սկսում է նախանձել իր ազատ ընկերուհուն, ով շարունակում է աշխատել, զարգանալ, նոր պլաններ կազմել:

Ես երբեք ոչ մեկին չեմ ասի, որ երեխա ունենալը վատ բան է, քանի որ յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, ու ՊԱՐՏԱԴԻՐ պետք է հարգել նաև դիմացինի որոշումները: ԵՐԲԵՔ չեմ փորձի որևէ մեկին համոզել, որ նա սխալ է ապրում, ու լավ կլիներ, որ բոլորն էլ նույն կերպ վարվեին: Հավատացեք, ոչ ոք հաշվի չի առնելու ձեր կարծիքը՝ սեփական կյանքը կառուցելիս: 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->