>


Հավանաբար, ամեն օր մտածում եք, թե այդ օրն ինչ պիտի պատրաստեք, որ լինի արագ և համեղ:

Առաջարկում ենք պաստայի շատ հետաքրքիր բաղադրատոմս, որը պատրաստվում է 15 րոպեում, իսկ համն ուղղակի անմահական է:

Картинки по запросу Быстрый и очень вкусный рецепт домашней пасты




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • սպագետի՝ 1 տուփ
  • հավի կրծքամիս՝ 300գ
  • տոմատի մածուկ՝ 2-3 ճ.գ.
  • մեծ սոխ՝ 1 հատ
  • կծու համեմունքներ
  • ձեթ
  • մաղադանոս՝ զարդարելու համար



Պատրաստման եղանակ. 


Եփել սպագետին՝ մինչ կիսաեփ վիճակի հասցնելով:



Քիչ քանակությամբ ձեթի մեջ տապակել մանր կտրատած սոխը, դրանից հետո ավելացնել նախօրոք եփած, խորանարդաձև կտրատած հավի կրծքամիսը և համեմունքները:

Ավելացնել տոմատի մածուկը, լավ խառնել: Կրակը թուլացնել և ավելացնել եփած սպագետին:

Եփել ևս 10 րոպե՝ փակ կափարիչի տակ, թույլ կրակի վրա: Իսկ մատուցելուց առաջ զարդարել մանր կտրատած կանաչիով:

Եվս մի խորհուրդ. պաստան ստացվում է առանձնահատուկ, եթե ավելացնում եք քերած պանիր:

Բարի ախորժակ:


от admin

-->