>

Ծնվել է Վարդան Հովսեփյանի երկրորդ երեխան









Դերասան Վարդան Հովսեփանի եւ Կարինե Նուրիջանյանի ընտանիքը համալրվել է: Օգոստոսի 28-ին, լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ որդին: Փոքրիկը ծնվել է 3.1 կգ քաշով եւ 50սմ հասակով:


«Մի կարեւոր զգացողություն ունեմ, որ արդեն մեծ ընտանիք դարձանք, եւ եթե Աստված էլի բալիկ պարգեւի մեզ, միայն շնորհակալ կլինեմ»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է դերասանը եւ պատմել, որ որդու ծնվելիս նկարահանման է եղել: Վարդանը նշել է, որ տղայի անունը նախապես էին որոշել. նրան անվանել են Դավիթ. «Սկզբում ոչ ոքի չէի նմանեցնում, բայց այսօր արդեն մեծ եղբորն է նման, չնայած՝ օր օրի ավելի կփոխվի»:



Հիշեցնենք, որ Վարդան Հովսեփյաննն ու Կարինե Նուրիջանյանն ամուսնացել են 2018 թվականին: Զույգի առաջնեկը ևս տղա է՝ Մաքսը:

Сообщение Ծնվել է Վարդան Հովսեփյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ անուն են ընտրել ծնողները փոքրիկի համար появились сначала на Интересные Истории.


от admin

-->