>

Անuպшuելի пրпշпւմ․ П՞վ է նշшնшկվելпւ Էրեբпւնի վшրչшկшն շրջшնի ղեկшվшր

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Վլադ Կիրակոսյանը:





Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա Էրեբունիում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը:





Նույն աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունը եկել է համաձայնության Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, եւ վերջինս կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտն` այն պայմանով, որ վարչական շրջանների ղեկավարները կփոփոխվեն` ՔՊ-ական հավատարիմներով:


Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանի գործող ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` չնշելով պատճառների մասին:

Սակայն, ՔՊ կուսակցության կուլիսներում ասում են, թե հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ վերջինս ընտրությունների ժամանակ որեւէ օգուտ չի տվել քաղաքական թիմին եւ իր գործառույթներում էլ թերացել է:



ՔՊ-ականներին հատկապես վրդովեցրել է այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքն Էրեբունիում ամենամարդաշատն է եղել: Սա էլ դարձել է ճակատագրական Ա. Աբրահամյանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Сообщение Անuպшuելի пրпշпւմ․ П՞վ է նշшնшկվելпւ Էրեբпւնի վшրչшկшն շրջшնի ղեկшվшր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->