>

Գերությունից վերադարձած անձի համար առանձնատուն է կառուցվում (լուսանկարներ)


Լոռու մարզի Աքորի բնակավայրում մեկնարկել է 120 օրվա գերությունից վերադարձած Ա. Գ.-ի առանձնատան շինարարությունը։








Քոչարյանի զոհերը

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:


«Տեղեկացրել էի, որ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չէր մերժել խնդրանքս և համաձայնել Ա. Գ.-ի, մայրիկի՝ տիկին Անիչկայի և փոքրիկ Անգելինայի համար մետաղական քայքայված տնակի փոխարեն ընդարձակ, գեղեցիկ առանձնատուն կառուցել։

Ծանոթանալով նախագծին՝ վստահ կարող եմ արձանագրել, որ առանձնատունը ամրաշինական, տեխնոլոգիական հագեցվածության առումով ինքնատիպ է լինելու ամբողջ մարզում»,- ասված է գրառման մեջ։



 

 


от admin

-->