>





2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:





Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:




Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Сообщение Սպանության փորձ՝ Երևանում появились сначала на MediaNews.


от admin

-->