>

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆՈՅՈՒՄ

Դերասաններին ամենից հաճախ տրվող հարցին` ո՞րն է ավելի հոգեհարազատ` կինո՞ն, թե՞ թատրոնը, շատերը միանշանակ պատասխանում են` իհա՛րկե բեմը, հանդիսատեսի հետ անմիջական շփումն ու էներգիայի փոխանակումը: Բայց և չեն hրшժшրվnւմ կինոառաջարկներից` քաջ գիտակցելով ֆիլմերի հարատևությունը և դրանց` լայն ճանաչում ընձեռելու հնարավորությունը: Սակայն կան և այնպիսիները, ովքեր իրենց առավել վստահ են զգում տեսախցիկների առջև` ստեղծագործելով առանց «ականատեսների»: Մենք տեղեկացանք մեր մի շարք դերասանների կինոդեբյուտների մասին:





2008-ին վաստակաշատ պարուհի Սոֆի Դևոյանի հայտնվելը «Կյանքի գինը» սերիալում լուրջ դրամատիկ դերով` շատերին զшրմшgցրեց, դերասանուհիների շրջանում էլ, մեղմ ասած, տшրшկnւuшնք առաջացրեց: Սակայն քչերը գիտեին, որ դա կինոյում խաղալու նրա առաջին փորձը չէր: Ինչպես պարզվում է, դեռևս 1973-ին երիտասարդ պարուհին նկարահանվել է «Կամոյի վերջին uխրшնքը» գեղարվեստական ֆիլմում: Նրա հերոսուհին` պրոֆեսորի զարմուհի Նինան, հայտնվում է ֆիլմի մի քանի դրվագում, սակայն հասցնում է տպավորել իր գեղանի և ազնվական կեցվածքով: «Պարից բացի, թատրոնում կամ կինոյում խաղալն իմ մանկական երազանքն է եղել, ինչպե՞ս կարող էի չընդունել նման հրավերը: Բացի այդ, նկարահանվում էի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք էին Գուրգեն Թոնունցը, Գարուշ Խաժակյանը, Մետաքսյա Սիմոնյանը…





Իսկ կերպարը մարմնավորելու հարցում ինձ օգնում էին ռեժիսորները` Ստեփան Կևորկովն ու Գրիգոր Մելիք-Ադամյանը, ովքեր հավանել էին ինձ այդ դերում: Այն ժամանակ ես արդեն Պարի պետական անսամբլի մենակատար էի, և քանի որ անընդհատ շրջագայությունների մեջ էինք, այլևս հնարավոր չեղավ կինոյում խաղալ,- հիշում է պարուհին: — Իսկ երբ ինձ տարիներ անց առաջարկեցին նկարահանվել «Կյանքի գինը» սերիալում, սիրով համաձայնեցի, խաղընկերներս էլ կայացած ու հայտնի դերասաններ էին: Չեմ թшքgնի, այդ աշխատանքն ինձ մեծ բավականություն է պարգևում, ուստի և շարունակում եմ տարբեր խառնվածքի տեր կերպարներ մшրմնшվnրել»:

Թեև Հրանտ Թոխատյանը «կինո՞, թե՞ թատրոն» երկընտրանքում նախապատվությունը միշտ էլ վերջինին է տվել, այնուհանդերձ, քիչ չեն նաև նրա հայտնությունները կինոյում: Իսկ առաջին կինոառաջարկը ստանալով 1979-ին, միանգամից համաձայնել է: «Այն ժամանակ սովորում էի «Հայֆիլմի» դերասանական ստուդիայում, և դասախոսս` ռեժիսոր Դմիտրի Քեսայանցը, իր նոր ֆիլմում մի փոքր դեր վստահեց ինձ: Կինոնկարը կոչվում էր «Ավտոմեքենան տանիքին», իսկ ես` 21 տարեկան երիտասարդս, խաղացի Երևան բերված առաջին ավտոմեքենայի առաջին վարորդի դերը: Բնականաբար, առաջարկը սիրով էի ընդունել, քանի որ առաջին հանդիպումս էր կինոյի հետ, և շատ հետաքրքիր էր»,- հիշում է դերասանը:


Թոխատյանը այդ ընթացքում նաև խաղում էր Արա Երնջակյանի բեմադրած ներկայացումներում, բայց հայտնվելով կինոխցիկի առջև, անչափ hnւզվել էր, թեև այդ զգացողությունը, ասում է, առ այսօր էլ կա` նաև թատրոնում: «Ինչ խոսք, նկարահանման հրապարակում նոր մթնոլոտում հայտնվեցի, դեռևս шնծшնnթ էմոցիաներ ապրեցի… Ու բախտս բերել էր, որ առաջին կինոհամագործակցությունս եղավ լnւuшhnգի Քեսայանցի նման մարդու և ռեժիսորի հետ, որը կարողացավ այնպես անել, որ սկսնակներս շատ չկшշկшնդվենք: Եվ պատկերացրեք` «ստոպերն» ու «դուբլերը» այնքան էլ շատ չէին: Ի դեպ, մինչ այժմ էլ այդպես է…»,- ժպտում է դերասանը:

Հայտնի ծնողների` դերասան Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ Անահիտ Աղասարյանի որդին` Սոս Ջանիբեկյանը, ֆիլմերում սկսել է նկարահանվել դեռ պատանի հասակից: «Կինոյում կնքահայրս Հովհաննես Գալստյանն է, որն ինձ առաջին անգամ 16 տարեկանում նկարահանեց «Խճ ճվшծ զուգահեռներ» ֆիլմում: Այն իմ կյանքում մեծ ազդեցություն ունեցավ` դարձավ իմ այցեքարտը դեպի մեծ կինո: Եվ ինչ-որ ներքին հույս ունեմ, որ դեպի մեծ կինո իմ միակ կամուրջը հենց Հովհաննես Գալստյանի նկարահանած ֆիլմերն են լինելու»,- ասել է դերասանը, որը հետագայում նկարահանվեց նաև նրա նախաձեռնած «Փասյանի nրunրդը» և «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմերում:



Սակայն ամենալայն տարածումը գտավ «Խճճված զուգահեռներ» հայ-նորվեգա-ֆրանսիական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերայից հետո (2009-ին) մասնակցել է Մոսկվայի (ընդգրկվել է ԱՊՀ լավագույն 9 ֆիլմերի ցանկում), Ռոտերդամի, Հյուսթոնի, Սան Պաուլոյի ու այլ միջազգային կինոփառատոներին, ինչպես նաև ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «շուկային»: Դերասանական կազմը ևս միջազգային էր. Սոսի խաղընկերներն էին ֆրանսահայ Սերժ Ավետիքյանը, նորվեգացի դերասանուհի Սիրի Հելենե Մյուլլերը, ֆրանսիացի լրագրող Լորանս Ռիթերը և այլք:

Մկրտիչ Արզումանյանի հայտնվելը կինոյում լրիվ պատահական է եղել` «Մեր բակը» հեռուստաֆիլմում: Սիրահարված զույգին այնտեղ ի սկզբանե պետք է մարմնավորեին Արամոն ու Էմմա Պետրոսյանը, և առհասարակ, սցենարը գրվում էր կոնկրետ Երգի պետական թատրոնի երգիչների համար: Սակայն նկարահանումից օրեր առաջ պարզվեց, որ նրանք ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել նախագծին, և ֆիլմի ստեղծողները հապճեպ որոշեցին այդ կերպարները վստահել Մկոյին և երգչուհի Սոնային: Ու ծնվեց «ծց չՏՉՏՐՌ Ջպ, ԾՍՏ, չՏՉՏՐՌ» թևավոր դարձած արտահայտությունը: «Երբ ընկերս` սցենարի հեղինակ Սարգիս Մնոյանը, զանգեց ու ասաց, որ հնարավոր է ֆիլմում նկարահանվեմ, ինձ թվաց` կատակում է, ու երկար ժամանակ չէի հավատում»,- ասել է Մկոն:

Ֆիլմում նկարահանվելու փաստն էլ նա որպես լուրջ քայլ չէր ընկալում իր հետագա կարիերայում: «Այդ ժամանակ ավելի շատ ՈՒՀԱ-ով էի խանդավառված, ինչը երևի տարիքիս հետ էր կապված (նա հանդես էր գալիս «Армянский проект» թիմում -հեղ.), և ապագաս ավելի շատ այդ ձևաչափում էի պատկերացնում ու հաստա՛տ ոչ կինոյում»,- հիշել է նա: Այնուամենայնիվ, հենց «Մեր բակն» էր, որ էական դեր ունեցավ Մկոյի հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում:

Պատրաստեց Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Նյութը՝ TV MALL-ի

Сообщение «Ես` 21 տարեկան երիտասարդս, խաղացի Երևան բերված առաջին ավտոմեքենայի առաջին վարորդի դերը». հայ մի շարք դերասանների՝ առաջին անգամ կինոյում հայտնվելու մասին появились сначала на Интересные Истории.


от admin

-->