>

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը

Պարոն Ռուբինյանինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանի «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցըորտեղ նահայտարարում էոր ընդդիմադիր կուսակցություն է բացումքանի որ լուրջվակուում կա։




Քոչարյանի զոհերը

Խաղաղ ցուցարարների վրա կրակ բացողների համար Հայաստանում վակուում չկա։ Հարստանալու անհագ մոլուցքով տառապողների համար նույնպես։ Պուտինի խամաճիկների պակաս էլ չունենք։ Այդ փարիսեցին ժամանակին հայտարարում էր, թե իր կուսակցությունը ժողովուրդն է։ Բա հիմա՞։ Տրամաբանությունը հուշում է, որ հիմա հիմնածը հակաժողովրդական կուսակցություն է լինելու։




Թեև Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էոր կուսակցություն է ստեղծումսակայն նշել էոր չի մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին։ Ըստ ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նրա կողմից կուսակցություն հիմնելը։

Բազմիցս առիթներ եմ ունեցել ասելու, որ իրեն մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու պահից նա միայն սեփական ողորմելի անձն ու ապօրինի կուտակած հարստությունը պաշտպանելու խնդիրն է լուծում։ Համաձայնեք, որ քաղաքական հալածյալի շինծու կերպարը բավական կամրապնդվի, եթե մամուլը գրի, որ կալանավորվածը նաև կուսակցության ղեկավար է։ Կուսակցությունն էլ հալածվելու մասին ճվճվալու նոր հարթակներ կունենա։ Իսկ ներկա պայմաններում ընտրությունների մասնակցելն իր համար առաջին հերթին կնշանակի ժողովրդին ուղղակիորեն պատասխան տալ իր արածների համար։ Հո չի գժվել։


Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո մեծ աղմուկբարձրացավ։ Նիկոլ Փաշինյանը հիմնավորում էոր եկել է բարիկադներքանդելու ժամանակը։ Որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի փաստարկները ևմինչև որտե՞ղ կարելի է քանդել բարիկադները։

Ինձ և իմ շփման շրջանակից շատ-շատերին չհամոզեցին բերված փաստարկները։ Կամ Փաշինյանը այս հարցում մինչև վերջ անկեղծ չէ ժողովրդի հետ, կամ էլ, ինչն ավելի հավանական եմ համարում, չարաշահելով համաժողովրդական վստահությունը, համառորեն չի ուզում ընդունել իր սխալը։ Կարելի է նարկոթրաֆիկի մասին հիշել, Զորաց քարերy վկայակոչել, Մխիթար սպարապետի գերեզմանի վրա երդվել, բայց համոզել մարդկանց, որ ճիշտ ես արել բարձր պաշտոնի նշանակելով մեկին, ում բազմաթիվ հանցանքներից մեկի մասին ինքդ ես ժամանակին ու իրավամբ բարձրաձայնել, չես կարող։ Բարիկադների մասին թեզը նույնպես համոզիչ չէ։ Սեփական ժողովրդի ցասումից պաշտպանվելու համար բարիկադներ կառուցել էր սերժաքոչարյանական ռեժիմը՝ ներգրավելով բանակն ու բոլոր ուժային կառույցները։ Դա էլ չօգնեց, ռեժիմը փլուզվել է իր բարիկադներով հանդերձ։ Հիմա խոսք կարող է լինել արգելափակոցի մասին։ Նախկին հանցավոր ռեժիմին մաս կազմած, դրա հետ համագործակցած ու դրա հովանավորությամբ թալանածների ու ապօրինի հարստացածների առջև արգելափակոց պետք է լինի, ու առանց արածների համար օրենքի առջև պատասխան տալու` անցնել չկա։ Անհատների շահերն ու սիմպատիաները այս հարցում չեն կարող ազդեցություն ունենալ։


Շատ քաղաքական ուժեր արդեն ԱԺ ընտրություններին մասնակցությանհայտ են ներկայացրել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեսք կունենա նորխորհրդարանըո՞ր քաղաքական ուժերը կանցնեն ԱԺ։

Ժողովրդի որոշելիքն է։ Հասարակությունը շատ զգայուն է, բարի պտուղներ է սպասում հեղափոխությունից։ Ազատ կամարտահայտության պայմաններում անակնկալներ էլ կարող են լինել։ Հիմա ակտիվ նախապատրաստությունների շրջան է՝ նոր կուսակցություններ են հիմնվում, դաշինքներ են խմորվում, ծրագրեր են գրվում։ Ընտրական օրենսգիրքն էլ դեռ պետք է փոփոխվի։ Կանխատեսումների համար շատ վաղ է։ Այսօրվա դրությամբ ցավով պետք է արձանագրեմ գործադիրում իշխող ուժի վարկանիշի որոշակի անկում, ինչը կարող է ոգևորել ռևանշիստներին, բայց, մյուս կողմից, խորհրդարանում հայտնվելու շանսեր է ավելացնում այլ ծրագրերով հանդես եկող քաղաքական միավորների համար։

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->