>


Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է գլխում բարդակ, ամեն ինչ ընկնում է ձեռքից ու ոչինչ չի ստացվում, տունը կարգի չբերելն է: 

Պատկերացրեք, որ դուք բացում եք պահարանը, ու այնտեղից թափվում է հագուստը: Որպեսզի խոհանոցում գտնեք հազվադեպ օգտագործվող ափսեն, պիտի քրքրեք բոլոր դարակները: Որպեսզի մաքրեք կոմոդի փոշին, պիտի տեղից տեղ տանեք դրա վրա դրված կոսմետիկան, գրքերը, կտրոնները ու այլ տարբեր իրեր: Այդպես ավելորդ իրերն ու վիզուալ աղմուկը խլում են ձեր ուժերը:

Ավելորդ իրերը, որոնք մենք չենք օգտագործում, անցյալի իրեր են: Պահելով հագուստը, որը չեք կրում, կամ առարկաները, որոնք վաղուց արդեն չեք օգտագործել՝ փակում եք նորի ուղին դեպի ձեզ:










Դեպի այն տարածություն, որն ազատել եք, կգա ավելի լավը, բարին ու ցանկալին: Բայց բոլորովին պարտադիր չէ մի հին զգեստի փոխարեն 5 նորը գնել ու նորից բարդակ սարքել:



3 կանոն՝ տանն անթերի մաքրություն պահպանելու համար


Ազատվեք անցանկալի նվերներից, անգամ եթե դրանք մտերիմ մարդկանց կողմից են: Նվերի արժեքավորությունը գոյություն ունի միայն նվիրելու պահին, հետո այն դառնում է ձերը, ու դուք կարող եք դրա հետ անել այն, ինչ կցանկանաք:



Եթե որևէ իր 1 տարուց ավել չեք օգտագործել, հավաբանար, չեք էլ օգտագործի: Դեֆիցիտի ժամանակներն անցել են, ու բոլորովին էլ պարտադիր չէ պահել մեծի հագուստը կամ որևէ առարկաներ՝ ձեր որդու համար, ով այդ պահին ընդամենը 5 տարեկան է:

Հագուստը, որը ձեր հագին մեծ է կամ փոքր: Եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք. եթե հենց այս պահին չեք զբաղվում մարմինը շտկելով, ուրեմն իրերը պահելու իմաստ չկա: Ցանկացած հագուստ, անգամ ամենաթանկն ու որակյալը, 1-2 տարում կորցնում է արդիականությունը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->