>

Ռnւuшuտшը uկuեց․ Երևшնը պետք է հստшկ пրпշում կшյшցնի

Մոսկվան տեսել ու հաշվի է առել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերության կարգավորման վերաբերյալ երկկողմ դրական ազդակները և հաշվի առել դրանք, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:




Քոչարյանի զոհերը

Նա հայտնել է այդ հարաբերության կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի պատրաստակամությունը, որպես ռեգիոնալ կայունության ու խաղաղության կարևոր գրավական: Իհարկե հասկանալի է, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը կամ որևէ այլ պաշտոնյա չէր արտահայտելու իր մտահոգությունը հայ-թուրքական հարաբերության կարգավորման իրական հեռանկարի առնչությամբ:





Ընդհանրապես տարօրինակ կլիներ, եթե Մոսկվայից որևէ պաշտոնյա դժկամություն արտահայտեր այդ կապակցությամբ:

Միաժամանակ սակայն, Զախարովան բարձրաձայնելով Ռուսաստանի տեսնելը, նկատելը, հաշվի առնելն ու օգնելու պատրաստակամությունը, թերևս հիշեցնում է իր մասին և տողատակում գուցե ակնարկում, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի որևէ իրական հեռանկար, որևէ առարկայական շարժ կախված է լինելու Ռուսաստանի մտադրություններից ոչ պակաս, քան Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ կամ երկուստեք կամքից:

Ասել կուզի, Մոսկվան ԱԳՆ խոսնակի միջոցով հիշեցնում է իր մասին, հատկապես եթե նկատի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի ահռելի ազդեցություն ունի հայաստանյան քաղաքական միջավայրի վրա:


Ընդ որում, հատկանշական է, որ Զախարովան հիշատակում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններն ու գործընթացը, թերևս մատնացույց անելով նաև այդ ազդեցության ծանրակշիռ ուղղությունները Հայաստանի համար, Երևանին ակնարկելով, որ կարող են բարդություններ առաջանալ, եթե Անկարայի հետ փոխադարձ ազդակները խորանան առանց Ռուսաստանի մտահոգությունները հաշվի առնելու:

Իհարկե մեղմ ասած շատ վաղ է խոսել հայ-թուրքական հարաբերության կարգավորման որևէ գործընթացի առարկայական հեռանկարի մասին, սակայն մյուս կողմից, բավականին անորոշ է, թե ինչ զարգացումներ կան տողատակում, հատկապես Աֆղաստանի շուրջ ծավալված մեծ խաղի պայմաններում որը կանխորոշում է նաև մեր ռեգիոնի վերաբերյալ տրամադրություններ:



Իսկ հայ-թուրքական հարաբերության կարգավորման որևէ առարկայական գործընթաց, որ կարող է ծավալվել ռեգիոնում, Ռուսաստանին սպառնում է Հայաստանի վրա ազդեցության թուլացումով, քանի որ այդ ազդեցությունն «էքզիստենցիալ» առումով հենված է թուրքական սպառնալիքի վրա:

Իհարկե, այստեղ առանձին կարևորագույն հարց է, թե արդյո՞ք Անկարան պատրաստ է Հայաստանի հետ առանց նախապայմանի հարաբերության:

Բայց, միևնույն ժամանակ, որևէ ընթացքի մեկնարկ կարող է ծավալվել փոխադարձ պայմանների տրամաբանությամբ, սակայն որևէ հանգրվանի հասնել առանց նախապայմանի տրամաբանության շուրջ համաձայնությամբ:

Այսինքն, գործընթացը տեղից շարժվելու պարագայում ընթացքը այդ իմաստով կարող է լինել անկանխատեսելի, այդ պատճառով էլ Մոսկվան հայտարարում է, որ հետևում է հենց սկզբից:

Сообщение Ռnւuшuտшը uկuեց․ Երևшնը պետք է հստшկ пրпշում կшյшցնի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->