>

-Մամա, մի աղջկա հետ եմ ծանոթացել դասարանում։ Երկու աղջկա էլ դեռ հեռվից եմ ուսումնասիրում։ Հենց ծանոթանամ՝ կգամ հերթով կպատմեմ մանրամասները։




Քոչարյանի զոհերը

— Ըըըը, լավ, Սոֆի։ Մի քիչ դանդաղ ծանոթացիր, ամեն դեպքում։ Ես էդքան առողջություն չունեմ։ — Ինչի չունե՞ս որ: — Ըըը, հեչ լավ։
°°°°°°°°°°°
-Մամա, դու թող՝ ես կդասավորեմ պայուսակս։ Կարդալ գիտեմ էլի վայ՝ դասացուցակս կկարդամ, գրքերը կդնեմ։
Էս ինչ ա գրած, մի րոպե՝ ֆիզիֆիզիֆիզի, հա, ֆիզկուլտուրա։ Դա կդնենք առանձին բարակ րյուկզագով, որ թողնեմ դպրոցի իմ պահարանում։ — Գոսպըձի, պահարան ունե՞ք։  — Այո, բանալի էլ կունենամ։ Ըհը, սա սենց։ Մնացին թաց ու չոր անձեռոցիկները, զապաս դիմակ ու ջուր։ Վերջ։ Պատրաստ ա։ (Ու ես մտքումս՝ բոժը, ս կեմ յա ժիվու)։
°°°°°°°°°°





Իսպանական շաշկի ենք խաղում։
— Սոֆ, փորձիր ոչ թե միմիայն հաղթելու մասին մտածել, այլ նաև ընթացքի, որ լավ քայլեր մտածես, իսկ հաղթելը դրանով կգա։ — Լավ։ Ես ջոկել եմ՝ փորձելն աշխարհի ամենալավ բանն ա, մամա։
°°°°°°°°°°
— Մամա, մեր մանկապարտեզի Իքս տղան hեչ լավ չի պահում իրեն։ Ինչ-որ զnռnվ խաղացնում ա ինձ, шնկшրգ ա։ Բայց հետս նույն դպրոցն ա գալու։ Հիմա պետք ա uտի պվшծ մի քիչ սիրեմ։ Չորս տարի մինիմում շփվելու ենք։
Ու ես՝ լուրջ դեմքով. — Վայ լավ էլի Սոֆի, ոչ ոքի uտի պվшծ պետք չի սիրել։ Ուղղակի փորձիր հետը պայմանավորվել, կամ էլ եթե չի ստացվում, ուղղակի հեռու մնա։ — Մամա, որոշեցինք, որ փորձելն աշխարհի ամենալավ բանն ա, չէ՞։ — Հա, լավ, մի քիչ կարող եք երկար փորձել պայմանավորել, ինչ ասեմ։


Սկսում եմ կшuկшծել, որ այս երեխան լավագույն բաներից ա, որ պատահել ա իմ կյանքում։ Հպարտ եմ ինձնով։ Սիրում եմ իրեն։ Մնաց 12 տարի։



#հարց_ու_փորձ

Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:

 

 


от admin

-->