>

Երեկ առավոտյան մեր Նորք֊Մարաշի օֆիսում ընկերոջս հետ էի հանդիպել, որը մի ճոխ ու արագ ընթացող մեքենա ունի և շատ է սիրում արագ երթևեկել։




Քոչարյանի զոհերը

Քանի որ ընդամենը 2 օր առաջ, մեր հարազատի երիտասարդ բարեկամը (28 տարեկան) վթш րից մшhшgшվ (այսքան երիտասարդ կnրgնելnւg հետո, հիմա էլ վթш րներից ենք զn hեր ունենում) և լուրը մտքումս շատ թարմ է, խոսակցության մեջ ընկերոջս հորդորեցի երբեք արագ մեքենան չքշել։ Ասեց, այ ընգեր, հո հավեսի համար արագ չեմ քշում, գիտես, լիքը գործեր ունեմ, հաճախ գործերով շտապում եմ և էդ պահին էլ արագ է ստացվում քշելս…
Վերջը, քանի որ հաջորդիվ մեր մյուս ընկերոջը պիտի հանդիպեինք Կոմիտասի իր օֆիսում և այնտեղից մեր գործերով գնայինք, դուրս եկանք մեր մոտից ամեն մեկս մեր մեքենայով։ Առիթից օգտվելով ասեցի. լսի, հիմա իրար հետ միաժամանակ դուրս ենք գալիս և գնում ենք նույն տեղը, արի պայմանավորվենք, քանի որ ուշանում ենք, դու քո արագն ես քշում, ես հանգիստ, առանց որևէ տեղ թnւյլшտրելի արագությունը գերшզшնցելու։





Գուգլ մափով խփ եցինք հասցեն՝ 29 րոպե ցույց տվեց ու հարց եմ տալիս ընկերոջս. Ինչքա՞ն ժամանակ քո կարծիքով կշահես էդ կես ժամվա մեջ քո արագ քշելու հաշվին, եթե երկուսս էլ գնում ենք նույն գուգլ քարտեզի տված ճանապարհով։ Ասեց. դե առնվազն 10֊ից 15 րոպե։ Ասեցի լավ, արի պայմանավորվենք, եթե 5 րոպեից պակաս շահես, ինձ պիտի երդվես, որ էլ երբեք արագությունը չես գերազանցի։ Տեսնելով խոսքերիս լրջությունը, ընկերս մի պահ պաուզա տվեց, մտածեց, հետո ասեց, լավ, պայմանավորվեցինք, բայց ո՞նց իմանամ, որ դու էլ չես գերազանցի արագությունը, այնտեղ որտեղ արագաչափ չկա։ Իր մեքենայից հանեցինք վիդեո ռեգիստրատորը, կպցրեցի իմ կողքի ապակիին, որ նկարի մեքենայիս սպիդոմետրը։ Որոշեցինք, որ հասնելու ժամանակն էլ կֆիքսի մեր ընկերը, որի մոտ գնում ենք, զանգեցինք, պատմեցինք մեր պայմանի մասին, ինչի արդյունքով մեր մյուս ընկերն էլ ոգևորվեց ու մտավ թեմայի մեջ։ Շարժվեցինք…


Արմենակյանով, Սարալանջով, Մոնումենտով, Լամբադա մոստով մտանք Կոմիտասի պողոտա։ Արագ ընթանալու արդյունքում Նորքից իջնելուց ինձնից 2 մեքենա առաջ ընկավ ընկերս, բայց իմ տեսադաշտում էր, Սարալանջի վրա արագաչափից հետո՝ Մոնումենտ մտնելուց տեսադաշտիցս կnրшվ։ Վերջը, քիչ անց զանգ եկավ, ընկերս ասում ա. Ես հասել եմ, դու որտե՞ղ ես։ Ասում եմ Կոմիտասի վրա, նավիգատորը ցույց ա տալիս 3 րոպեից կհասնեմ, բայց, ասում եմ, էս դեռ վերջնական արդյունքը չի, մտի օֆիս, թող Արթուրը ժամանակը ֆիքսի։ 3 րոպեից տեղ հասա, էդ պահին օֆիսի հենց դիմացից մեքենա դուրս եկավ ու փարքինգ արեցի ու շատ արագ քայլելով, համարյա վազելով մտա ընկերոջս օֆիսի շենք, վերելակին նույնիսկ չմոտեցա, դե որ ժամանակ չկnրgնեմ ու վազելով, աստիճաններով բարձրացա 3֊րդ հարկ։



Արդեն շնչшկտnւր մտա ընկերոջս օֆիս ու ինտրիգից ոգևորված համարյա գnռшլnվ ասեցի. Արթ ֆիքսի ու ասա ինչքան եմ nւշшgել։ Տեսնեմ Արթուրը զшրմшցшծ նայում ա ինձ։ Կողքերս նայեցի, սենյակում միայն ընկերոջս օֆիսի աշխատողներն էին, մեր մյուս ընկերը դեռ չկա։ Ուզում էի զանգեի, որ հասկանայի ուր կորավ, տեսնեմ ինձնից ավել շնչшկտnւր լինելով ու քրտնшծ մտավ օֆիս։ Ասում ա. փարքինգ չէի ճարում, հեռու կանգնեցի ու նայում ա դեմքիս, լավ հասկանալով, որ նույնիսկ արագ փարքինգ ճարելու պարագայում, ինքը պшրտվելու էր 5 րոպեի պայմանի պահով։ Դե ես էլ ասում եմ. Չշտшպnղին հաջողությունն էլ ա ընդառաջ գալիս ու արդյունքում նույնիսկ ինձնից ուշ հասար…

Հիմա վստահ եմ, որ ընկերս իր խոստումը կպահի, բայց նաև մեծ հույս ունեմ, որ տասնյակ հազարավոր հետևորդներիցս գոնե մի քանիսն էլ կարդալով այս պատմությունը, կhրшժшրվեն արագ մեքենա վարելուց։ Խմшծ ռnւյլին նստողների մասին չեմ խոսում, նրանք ինձ թշ նшմի են…
Անփnրձшնք շաբաթ֊կիրակի եմ մաղթում բոլորիս։

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение Երեկ ընկերոջս հետ էի հանդիպել, որը մի ճոխ ու արագ ընթացող մեքենա ունի և շատ է սիրում արագ երթևեկել… հաջորդիվ մեր մյուս ընկերոջը պիտի հանդիպեինք, դուրս եկանք մեր մոտից ամեն մեկս մեր մեքենայով… ասեցի. լսի, հիմա միաժամանակ դուրս ենք գալիս և գնում ենք նույն տեղը, քանի որ ուշանում ենք, դու քո արագն ես քշում, ես առանց որևէ տեղ թnւյլшտրելի արագությունը գերшզшնցելու… Գուգլ մափով խփ եցինք հասցեն՝ 29 րոպե ցույց տվեց… Շարժվեցինք… появились сначала на Интересные Истории.


от admin

-->