>


Իրականում շատ հեշտ է վարդի տեսքով բուլկի ձևավորելը, միայն պետք է իմանալ այս պարզ հնարքի մասին: Թխվածքը ստացվում է էլեգանտ, օրիգինալ, համեղ ու չափազանց ախորժելի:

Մի անգամ փորձելով այս վարդերը՝ չեք կարողանա մոռանալը համը:

Плюшки «‎Розы»‎






Անհրաժեշտ բաղադրիչներ.





  • ջուր՝ 100 մլ
  • կաթ՝ 100 մլ
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 4-3 ճ.գ.
  • խմորիչ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 450–500 գ
  • վանիլին
  • ձեթ՝ 100 մլ
  • աղ՝ 1 պտղունձ
  • շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Ջուրն ու կաթը լցնել խորը փոքր կաթսայի մեջ, գոլացնել: Ավելացնել շաքարավազի ու ձեթի հետ հարած ձուն: Աղ ավելացնել, վանիլին և խմորիչ:

Խառնել ու սպասել 10 րոպե: Միայն հետո ավելացնել ալյուրը:



Ձեռքերով խմոր հունցել: Այն պիտի լինի միջին խտության: Թողեք 1 ժամ՝ պարբերաբար թեթևակի հունցելով:


завитки сахарные

Պատրաստի խմորից ձվի չափ գնդիկներ ձևավորել, բարակ գրտնակել, ձեթ քսել և շաքարավազ լցնել:



Յուրաքանչյուր կլորակի վրա կենտրոնից դեպի եզր կտրվածք անել: Փաթաթել կոնուս-ծաղիկի պես: Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թողնել 20 րոպե:

Մինչ այդ տաքացնել ջեռոցը:

плюшки сахарные

Դեղնուց քսել և ուղարկել ջեռոցը, թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ 25 րոպե:

Բուլկիները պիտի ստանան ոսկեգույն երանգ:

Պատրաստի վարդերը թողնել ցանցի վրա, որ սառեն, ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել մատուցելուց առաջ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->