>


Բակուր Մելքոնյանն իր էջում գրել է. Երեկ առավոտյան մեր Նորք֊Մարաշի օֆիսում հանդիպել էի ընկերոջս հետ, որը մի ճոխ ու արագ ընթացող մեքենա ունի ու շատ է սիրում արագ երթևեկել։ Քանզի ընդամենը 2 օր առաջ, մեր հարազատի երիտասարդ բարեկամը (քսանութ տարեկան) վթա րից մա հացավ (էսքան երիտասարդ կորցնելուց

հետո, հիմա էլ վթա րներից ենք զո հեր ունենում) ու լուրը մտքումս շատ թարմ է, խոսակցության մեջ իմ ընկերոջը հորդորեցի երբեք արագ մեքենան չքշել։ Ասեց, այ ընգեր, հո հավեսի համար արագ չեմ երթևեկում, գիտես, լիքը գործեր ունեմ, հաճախ գործերով շտա պում եմ ու էդ պահին էլ արագ է ստացվում քշելս… Վերջը, քանի որ հաջորդիվ մեր մյուս ընկերոջը պետք է հանդիպեինք Կոմիտասի իր օֆիսում ու այնտեղից մեր գործերով գնայինք, դուրս եկանք մեր մոտից յուրաքանչյուրս մեր մեքենայով։ Առիթից օգտվելով ասեցի. լսի, հիմա իրար հետ միաժամանակ դուրս ենք գալիս ու գնում ենք նույն տեղը, արի պայմանավորվենք, քանզի ուշանում ենք, դու քո արագն ես քշում, ես հանգիստ, առանց որևէ տեղ թույլատրելի արագությունը գերազանցելու։

Գուգլ մափով խփեցինք հասցեն՝ քսանինը րոպե ցույց տվեց և հարց եմ տալիս ընկերոջս. Ինչքա՞ն ժամանակ քո կարծիքով կշահես այդ կես ժամվա մեջ քո արագ քշելու հաշվին, եթե երկուսս էլ գնում ենք նույն գուգլ քարտեզի տված ճանապարհով։ Ասեց. դե առնվազն տասից 15 րոպե։ Ասեցի լավ, արի պայմանավորվենք, եթե հինգ րոպեից պակաս շահես, ինձ պետք է երդվես, որ էլ երբեք արագությունը չես գերազանցի։ Տեսնելով խոսքերիս լրջությունը, ընկերս մի պահ պաուզա տվեց










մտածեց, այնուհետև ասեց, լավ, պայմանավորվեցինք, սակայն ո՞նց իմանամ, որ դու էլ չես գերազանցի արագությունը, այնտեղ որտեղ արագաչափ չկա։ Իր մեքենայից հանեցինք վիդեո ռեգիստրատորը, կպցրեցի իմ կողքի ապակիի վրա, որ նկարի մեքենայիս սպիդոմետրը։ Որոշեցինք, որ հասնելու ժամանակն էլ կֆիքսի մեր ընկերը, որի մոտ գնում ենք, զանգեցինք լւ պատմեցինք մեր




պայմանի մասին, ինչի արդյունքով մեր մյուս ընկերն էլ ոգևորվեց և մտավ թեմայի մեջ։ Շարժվեցինք…
Արմենակյանով, Սարալանջով, Մոնումենտով, Լամբադա մոստով մտանք Կոմիտասի պողոտա։ Արագ քշելու արդյունքում Նորքից իջնելուց ինձանից 2 մեքենա առաջ ընկավ ընկերս, բայց իմ տեսադաշտում էր, Սարալանջի վրա արագաչափից հետո՝ Մոնումենտ մտնելուց տեսադաշտիցս կորավ։



Վերջը, քիչ հետո զանգ եկավ, ընկերս ասում ա. Ես հասել եմ, դու որտե՞ղ ես։ Ասում եմ Կոմիտասի վրա, նավիգատորը ցույց ա տալիս երեք րոպեից կհասնեմ, սակայն, ասում եմ, էս դեռ վերջնական արդյունքը չի, մտի օֆիս, թող Արթուրը ժամանակը ֆիքսի։ Երեք րոպեից տեղ հասա, էդ պահին օֆիսի հենց դիմացից մեքենա դուրս եկավ ու փարքինգ արեցի և շատ արագ քայլելով, համարյա վազելով

մտա ընկերոջս օֆիսի շենք, վերելակին անգամ չմոտեցա, դե որ ժամանակ չկորցնեմ ու վազելով, աստիճաններով բարձրացա 3֊րդ հարկ։ Արդեն շնչակտուր մտա ընկերոջս օֆիս ու ինտրիգից ոգևորված համարյա գո ռալով ասեցի. Արթ ֆիքսի ու ասա ինչքան եմ ուշացել։ Տեսնեմ Արթուրը զարմացած նայում է ինձ։ Կողքերս նայեցի, սենյակում միայն ընկերոջս օֆիսի աշխատողներն էին, մեր մյուս ընկերը դեռ չկա։ Ցանկանում էի զանգեի, որ հասկանայի ուր կորավ, տեսնեմ ինձանից ավել շնչակտուր լինելով ու քրտնած մտավ օֆիս։

Ասում ա. փարքինգ չէի ճարում, հեռու կանգնեցի ու նայում ա դեմքիս, լավ հասկանալով, որ անգամ արագ փարքինգ ճարելու պարագայում, ինքը պարտվելու էր հինգ րոպեի պայմանի պահով։ Դե ես էլ ասում եմ.

Չշտա պողին հաջողությունն էլ է ընդառաջ գալիս ու արդյունքում անգամ ինձնից ուշ հասար… Հիմա վստահ եմ, որ ընկերս իր խոստումը կպահի, բայց նաև մեծ հուսով եմ, որ տասնյակ հազարավոր հետևորդներիցս գոնե մի քանիսն էլ կարդալով այս պատմությունը, կհրաժարվեն արագ մեքենա վարելուց։ Խմած ռույլին նստողների մասին չեմ խոսում, նրանք ինձ թշ նամի են… Անփորձանք շաբաթ֊կիրակի եմ բոլորիս մաղթում։


от admin

-->