>

Մասնագիտական ուսուցում, այնուհետև՝ աշխատանքի ընդունվելու հնարավորություն: 44-օրյա պատերազմի ռազմական գործողություններին մասնակցած մոտ 100 զինծառայող առաջիկա ամիսներին կդառնա «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության աշխատակից: Այն ընկերության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցության արդյունքն է:




Քոչարյանի զոհերը

Սարգիս Պողոսյան («ՍոֆթԿոնստրակտ» ընկերության ներկայացուցիչ) — Միանշանակ պետք էր քաջալերել, խրախուսել պատերազմի մասնակից մեր տղաներին, որպեսզի իրենք կարողանան հեշտ ինտեգրվեն հասարակություն ու ունենան նաև աշխատանք:





Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վստահեցնում են՝ հուշագրի ստորագրման հաջորդ իսկ պահից զինծառայողները հետաքրքրված են: Այս փուլում ցուցակագրում են ծրագրին դիմողներին:

Ժորա Սարգսյան (ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) — Խոսակցություն է լինում, որ հասկանալի լինի, թե ո՞ր ուղղությամբ են ցանկանում աշխատել, ի՞նչ առաջնահերթություններ ունեն, ու ինքնակենսագրականները հավաքելուց հետո նախարարությունը փոխանցելու է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությանը, որտեղ արդեն տեղի է ունենալու հարցազրույց:


Ընդունված զինծառայողները հնարավորություն կունենան այցելել ընկերությունում գործող մարզասրահ և օտար լեզուների դասընթացների: Նաև ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարվի առնվազն 80000 դրամ: Ընկերության պատասխանատուն վստահեցնում է՝ իրենց մոտ կան բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող քաղաքացին իրեն հարմարավետ զգա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրված գործակցության հուշագրով միասին աշխատելու պատրաստակամություն է հայտնել երեք տասնյակ ընկերություն:



Ժորա Սարգսյան — Արդեն հանդիպել ենք «Քարֆուր» ընկերության հետ, իրենց կողմից նախնական ներկայացվել են 70 աշխատատեղեր, ու նրանք ցանկանում են ցանցը ընդլայնել Հայաստանում: Նաև նշեցին, որ ավելացնելու են պահանջարկը թափուր աշխատատեղերի:

Այս ծրագրով նախատեսվում է վերապատրաստումներից, դասընթացներից հետո աշխատանքով ապահովել մոտ 400 քաղաքացու:

Сообщение 100 զինծառայող ուսանելու և աշխատելու հնարավորություն կստանա պետություն-մասնավոր գործակցությամբ появились сначала на MediaNews.


от admin

-->