>


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ  հանգստյան օրերին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը:








«Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ  տեսչական վերահսկողությունը շարունակվում է: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ:


Կանգառներում և շրջիկ կարգախմբերով ուսումնասիրվել են Շենգավիթի տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցերը: Տեսչական մարմնի  հայտնաբերած խախտումները  վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից փակ տարածքներում դիմակ չկրելուն, տրանսպորտային միջոցում ախտահանիչների բացակայությանը: Դրանց վերաբերյալ ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների  հանդեպ վարչական արձանագրություններ են կազմվել:

Covid-19-ի պայմաններում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) խախտումից  զատ՝ վերահսկվել է նաև վարորդական իրավունքի վկայականի առկայությունը:



Առաջիկա օրերին հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը  կլինի շարունակական»,- ասված է հայտարարության մեջ:

Сообщение Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ վերահսկողությունը կլինի շարունակական появились сначала на MediaNews.


от admin

-->