>

Մարդկանց սիրուց ծնվում են երեխաներ, հայրենիքի սիրուց՝ հերոսներ…





Հայրենիքն այսչափ պետք է սիրել, այսչափ անչափ պետք է սիրել, որ երբ նրան տաս մի երեխադ, լույս աշխարհ բերես մյուսը…
Հերոսությունն էլ չափ ունի, էս մարդկանց հերոսությունն անչափելի է, օրինակ է՝ ու ապրելու, ու արարելու օրինակ, ուժի ու կամքի, սիրո ու նվիրումի, մարդկային արժեքներից վեր լինելու օրինակ, шնկшրելին կարելի դարձնելու ու նոր կյանք սկսելու օրինակ…
Ծնվե՜ց, ծնվեց փոքրիկ մարդուկն ու բոլորիս ապրելու, պшյքшրելու կոչ արեց. ճչաց, որ հասկանանք, որ լшgն ու կnծը մերը չեն, որ մերն իր ու իր եղբոր օրինակն են…
Հերոսամոր աչքից шրgnւնքն ընկավ ժպտացող շուրթերին ու մի դшռը երանությամբ, մղ կտшgող սիրով ու անափ ջերմությամբ գրկեց մի ողջ աշխարհ, մի ափեափ կարոտ ու…






Հերոսահոր սրտի զարկն արագացավ, ներսից դուրս թռչել ուզեց, մի ձեռքով ամուր uեղմեg սիրտը, մյուս ձեռքն ամուր բռունցքեց ու հաղթական հայացքը վեր հառեց. երկա՜ր, շատ երկար նայեց երկնքին, այնքան նայեց, մինչև այնտեղից մի կապուտաչյա հերոս ժպտաց ու…
ՈՒ………… ՄԻ ՆԱՐԵԿ ԵԿԱՎ, եկավ շենացնելու իր օջախը, եկավ ապրելու ու ապրեցնելու, եկավ նոր հայրենիք կերտելու, այս անգամ հաղթական երգի ու պարի, ծափ ու ծիծաղի, կնունքի ու ծնունդի հայրենիք…
Բարով ես եկել, փոքրիկ, բարով ես ծնվել, համագյուղացիս… Բարձդ բարի, հերոսածին մայր… Աչքդ լույս, հերոսահայր…



Այսօրն էլ մի ուրիշ տոն է ու մի ուրիշ հպարտություն է գյուղիս համար…
Շնորհավոր, Բերդավան…

Նկարը՝ Բերդավան Berdavan -ի էջից
Նվարդ Չիլինգարյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение «Հայրենիքն այսչափ պետք է սիրել, այսչափ անչափ պետք է սիրել, որ երբ նրան տաս մի երեխադ, լույս աշխարհ բերես մյուսը… Հերոսությունն էլ չափ ունի, էս մարդկանց հերոսությունն անչափելի է… ՄԻ ՆԱՐԵԿ ԵԿԱՎ, եկավ շենացնելու իր օջախը, եկավ ապրելու ու ապրեցնելու, եկավ, որ… ». Նվարդ Չիլինգարյանի անչափ հուզիչ գրառումը հերոսի եղբոր ծննդյան առթիվ появились сначала на Интересные Истории.


от admin

-->