>


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:








Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել:

ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար: Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.



«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

Сообщение Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կառավարական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար появились сначала на MediaNews.


от admin

-->