>


Օրեր առաջ իմ հղի կին ըգնացել էր խանութ, գնումներ արել ու մոտեցել դրամարկղին: Կինս շատ համեստ է, սկանդալներ ու վեճեր չի սիրում. պահանջել չի կարողանում, երբ իր նկատմամբ աներեսություն են անում, իրեն կորցնում է: Մի խոսքով, մոտենում է դրամարկղին, իսկ այնտեղ արդեն 5-6 հոգի կա:

Մարդիկ՝ տեսնելով, որ հղի է, սկսում են իրենց տեղը զիջել: Անմիջապես դրամարկղի մոտ մի կին էր իր մեծահասակ որդու հետ: Ու նրանք որոշում են, որ չեն ուզում սպասել:




Քոչարյանի զոհերը



Դե թույլ չեն տալիս, ոչինչ: Կինս նրանցից հետո է կագննում: Ու այստեղ էլ լինում է հետաքրքիր շրջադարձ: Գանձապահն ասում է.





Թույլ տվեք, որ նա անցնի: Հղի կին է:

-Բայց այդ ինչի՞ց ենթադրեցիք, որ պիտի թողնեմ: 

Գանձապահը նշում է, որ իրենց մոտ նման կանոն կա. հղի կանանց արտահերթ են սպասարկում:

Այդ կինը համառորեն շարունակում է դասավորել իր ապրանքը: Կնոջս առաջ թողած մարդիկ սկսում են նրան ամոթանք տալ, իսկ նա բոլորի վրա գոռում է ու հայհոյում:



Կապ չունի, թե ով է մի բառ ասում, նա մեծից փոքր բոլորին անպատվում է: Երևի որոշ մարդկանց վրա նման կերպ են ազդում էթիկետի կանոնները:


Ու նրա տղան էլ, որ կլիներ մի 33-34 տարեկան, բոլորին տհաճ խոսքեր է ասում ու պաշտպանում մորը:

Կինս ասում է, որ ինքը լուռ կանգնել էր ու ամոթից չէր կարողանում մի բառ արտաբերել, որովհետև ակամա հայտնվել էր ուշադրության կենտրնում: Իսկ մյուսների համար հարցն արդեն սկզբունքային էր, ու ոչ մեկ չէր պատրաստվում նահանջել:



Մոտենում է պահակը, հետո ադմինիստրատորը…

Երկուսն էլ հասկանալով, թե ինչ է կատարվել՝ ասում են.

Տիկին, դուք խախտում եք կարգը: Ես հիմա ոստիկանություն կկանչեմ: 

Моя жена на седьмом месяце беременности. Она отправилась в супермаркет. Перед кассой стояла женщина со взрослым сыном

Իսկ պահակը լուռ լցնում է նրա գնումները սայլակի մեջ և ուղարկում սրահ:

Այդպես կինն ու իր որդին հայտնվում են բոլոր սպասողների հետևում: Կինս ասում է, որ չի իմացել, թե հետո ինչ է եղել, քանի որ արագ վճարել է իր գնումների համար ու հեռացել: Նա իրոք իրեն վատ է զգում ցանկացած տեսակի վեճից: 

Իսկ դուք խանութներում ի՞նչ տեսակի անամոթության հետ եք բախվել:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->