>


Այս մարդը ծնվել է Մեքսիկայում: Նա հայտնի է դարձել աշխարհի ամենագեր մարդը լինելու հաշվին ու գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Լինելով ամենագեր մարդն աշխարհում՝ Խուանը հասկացավ, որ եթե քայլեր չձեռնարկի, երկար չի ապրի, քանի որ ավելորդ քաշը մեծ բարդություններ էր առաջացրել:










Ճարպակալման խնդիրը հետապնդում էր տղային վաղ տարիքից: Նա տարեկան տաս կիլոգրամից ավել քաշ էր հավաքում: Եվ երբ լրացավ նրա 17 տարեկանը, քաշը կազմում էր 200 կիլոգրամ:

Ցավոք, ճարպակալումը նրա կյանքում միակ մեծ խնդիրը չէր: Բանն այն է, որ երիտասարդը հայտնվել էր ավտոբուսի անիվների տակ, ինչի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում քայլել:

Դեպրեսիայի հետևանքով Խուանը շարունակում էր ավելի ու ավելի շատ ուտել, ինչի արդյունքում նա ռեկորդ սահմանեց. երիտասարդի քաշը հասել էր 595 կիլոգրամի:




Խախտվել էր Խուանի ներքին օրգանների աշխատանքը, նրա մոտ ախտորոշվել էր շաքարային դիաբետ, լյարդի թերի աշխատանք, արյան բարձր ճնշում:

Բժիշկները պահանջեցին նվազեցնել սնունդի չափաբաժինները, այլապես նրանք ի զորու չէին օգնել հիվանդին: Շուտով Խուանը նիհարեց 170 կիլոգրամով:



Նա սկսեց աստիճանաբար նիհարել, ինչն էլ նրան ինքնավստահություն հաղորդեց: Հաջությունների շնորհիվ նա կարողացավ դուրս գալ երկարատև դեպրեսիայից:

Այժմ մեր պատմության հերոսը հպարտությամբ ցուցադրում է, թե ինչպիսի արդյունքի է հասել:

Կենսուրախ մարդու տպավորություն է թողնում, այնպես չէ՞:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->