>

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան անդրադարձել է Ռուսաստանի միասնական տեղեկատվական համակարգի


պաշտոնական կայքում տենդեր հայտարարելու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանման հիշատակմանը։








Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, այս կապակցությամբ պաշտոնական Բաքուն իր դժգոհությունն է հայտնել Մոսկվային։


Աբդուլլաևան ընդգծել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այս հարցի վերաբերյալ դիվանագիտական ​​ուղիներով անմիջապես բողոքի նոտա է հայտնել ռուսական կողմին: Նրա խոսքով ռուսական կողմի ուշադրությանն է հրավիրվել, որ նման այսպես կոչված ապատեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների բարեկամության և համագործակցության ոգուն:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ ռուսական կողմը հայտնել է, որ հիշատակումը տեղի է ունեցել տեխնիկական սխալի արդյունքում և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար, և հետագայում նման հարցերին զգուշությամբ կվերաբերվեն։



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն, Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը:

Сообщение Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->