>


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և բոլոր համայնքներում կառաջադրի ավագանու իշխանական թեկնածուների։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։








Թեկնածուների առաջին համարների մեծ մասի անունները դեռևս քննարկումների փուլում են։ Իշխող թիմում արդեն որոշել են ամենախնդրահարույց համայնքներից մեկի` Գորիս խոշորացված համայնքի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի անունը։ Խաչատրյանը, սակայն, չի շտապում բացահայտել նրան, փոխարենը նշում է այն հատկանիշները, որոնցով օժտված է իշխանական թեկնածուն։

«Թեկնածուն պետք է կրի հեղափոխության արժեքները, պետք է լինի լավ վարչարար, կառավարիչ, նրա մասնագիտական ունակությունները պետք է բավարար լինեն, որ կարողանա կառավարել համայնքը»,- ասաց նա։


Որոշում կայացնելիս` կուսակցական նպատակահարմարությունից զատ, հաշվի են առել նաև ժողովրդի կարծիքը։ Համայնքում քննարկումներ, հանդիպումներ ու սոցհարցումներ են անցկացրել, համոզվել, որ իշխանության թեկնածուն հաղթելու է ՏԻՄ ընտրություններում։



«Վստահ եմ, որ իշխող ուժի թեկնածուն այս ընտրություններում հաղթելու է։ Ես նույնքան վստահ եմ եղել ԱԺ ընտրությունների առումով, և այդպես էլ եղավ։ Այն ժամանակ ես պնդել եմ, որ մենք անպայման հաղթելու ենք Սյունիքի մարզում, այդպես էլ եղավ։ Հիմա էլ եմ կրկնում, որ ՏԻՄ իշխող ուժը հաջողության է հասնելու Գորիսում»,–ասաց նա։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:

Сообщение «Իշխող ուժը հաղթելու է Գորիսում». ՔՊ-ում արդեն որոշել են` ով է գլխավորելու ավագանու ցուցակը появились сначала на MediaNews.


от admin

-->