>

25-ամյա Սամվել Ասատրյանը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է։ Պատերազմի հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, կամավորական ջոկատով մեկնել է Արցախ, կռվել է Մատաղիսում, Թալիշում և Հադրութում։




Քոչարյանի զոհերը

Civic.am-ի հետ զրույցում Սամվելը պատմեց, որ հոկտեմբերի 13-ին Հադրութում վիրավորվել է դիպուկահարի կրակոցից, ասում է՝ ոտքիցս մտավ փամփուշտը, փորիցս դուրս եկավ։ Հակառակորդի կրակոցից Սամվելի ոտքի նյարդն է վնասվել, վիրավորվելուց հետո մենակ է մնացել Հադրութում ու գերեվարվել։ Մեր զրուցակցի խոսքով՝ իր ժամկետային զինվորական ծառայությունն անցել է Արցախում՝ Մարտակերտի շրջանում, և Հադրութի տեղանքին ծանոթ չի եղել։ Ասում է՝ ջոկի հրամանատարը ես էի, սկզբում տասը հոգով էինք։





Ադրբեջանում ռազմագերու կարգավիճակում հայտնված Սամվել Ասատրյանը հայրենադարձվել է դեկտեմբերին՝ երկրորդ կարգի հաշմանդամի կարգավիճակով։ Հայաստանում վիրահատվել է, որոշ ժամանակ անց էլ պետք է «Զինվորի տանը» վերականգնողական փուլ անցնի։


Այս ամռանը Հայաստանի Պարաաթլետիկայի ֆեդերացիան Ծաղկաձորում հերթական անգամ կազմակերպել էր պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մրցումներ՝ տարբեր սպորտաձևերով։ Սամվել Ասատրյանը մասնակցել է ձեռնամարտի ու ծանրամարտի 80 կգ քաշային կարգի մրցումներին և գրավել երրորդ տեղը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ կամավորագրվելիս ինքն աշխատում էր «Դոմաշնիյ» ապրանքանիշի սննդամթերքի արտադրամասում որպես հաշվետար։ Երբ Ադրբեջանից հայրենադարձվել է՝ արտադրամասից ասել են՝ քո տեղն ազատ է, երբ ուզում ես, արի աշխատանքի։ Սակայն Սամվել Ասատրյանն այլ աշխատանքի է անցել՝ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր գանձապահ. «Մոտ վեց ամիս աշխատել եմ ,Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», սակայն ոտքիս բուժման համար որոշ ժամանակ ստիպված էի լինում մի քիչ շուտ դուրս գալ աշխատանքից։ Մի օր փոխտնօրենը՝ Մհերը, ասաց՝ կամ բուժումներդ շարունակիր, կամ աշխատանքի արի։ Այդ խոսքից հետո դիմումս գրեցի՝ դուրս եկա։ Մտածեցի, որ բուժումներս ավելի կարևոր են»։



Պատերազմի թոհուբոհով անցած, գերեվարված, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տղան շուրջ մեկ ամիս է՝ աշխատանք չունի։ Մինչև 2018թ. հասցրել է երկու ուսումնական հաստատություն ավարտել՝ N 1 պետական քոլեջը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ, և Եվրասիա միջազգային համալսարանը՝ կառավարում մասնագիտացմամբ։

Մենք կապ հաստատեցինք «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղ։ Կենտրոնի իրավախորհրդատու Հասմիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սամվել Ասատրյանն իր նախաձեռնությամբ է ազատվել աշխատանքից և ազատման իր դիմումը ներկայացրել է օգոստոսի 4-ին, և հենց նույն օրն էլ գործատուն լուծել է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։

Сообщение 44-օրյա պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Ասատրյանին հորդորել են ազատվել աշխատանքից՝ բուժումների գնալու պատճառով появились сначала на MediaNews.


от admin

-->