>


Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:








Քոչարյանի զոհերը

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:


Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Մանրամասները կայքում:

Сообщение Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է появились сначала на MediaNews.


от admin

-->