>

Պատը ծածկող լուսանկարները լոկ կարոտից չխելագարվելու միջոց են դարձել արցախյան 44-օրյա պատերազմում զո հված գյումրեցի Սամվել Հովակիմյանի հարազատների համար: «Օրվա մեծ մասն այստեղ եմ անցկացնում»,-Սամվելի մայրը՝ Ֆլորա Մելիքսեթյանը խոսում է շշուկով: Երեք զավակներից ամենասիրելին այդպես էլ չվերադարձավ ռա զմաճակատից, ուր մեկնել էր՝ իրեն հետ պահողների դեմքին նետելով. «Դուք ի՞նչ գիտեք, հայրնիքն ինչ է»: Հայրն էլ էր լսել այդ արտահայտությունը եւ հիմա, երբ տղայից որպես հուշ միայն լուսանկարներն են մնացել, հաճախակի հոգոց հանելով իր պատասխան հարցն է տալիս. «Տեսա՞ր, հայրենիքն ինչ էրավ քեզի հետ»:

Սամվելի 23-ամյակը պետք է լրանար 2020թ-ի հոկտեմբերի 26-ին՝ զո հվեց ծնունդից 15 օր առաջ: «Պատերազմից առաջ էր, կանգնած հայելու առաջ սանրվում էր, դարձավ ինձ, կատակով հարցրեց՝ մա՛մ, ես քանի՞ տարեկան եմ, ասի՝ 22, ինքն էլ թե՝ բայց ինչ սիրուն տարիք է չէ՞: Ինչ իմանար, որ էդ սիրուն տարիքում էլ պիտի մնար,-Ֆլորան հոգոց է հանում,-էնտեղ, պատերազմի դաշտում, տղեքով խոսել են, թե ում ծնունդն է առաջիկայում, պարզվել է Սամոյինս, ու բոլորով որոշել են, որ հետ գան, առաջինն իր ծնունդը նշեն»: Ֆլորայի համար ծա նր է պատմելը, վերհիշել անցած տարվա սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը տեւած մղձա վանջային օրերը:




Քոչարյանի զոհերը

«Բացի Սամոյից ունեմ եւս մեկ տղա ու մեկ աղջիկ, բայց Սամոս ուրիշ երեխա էր, ոչ թե իմս է՝ կգովամ, այլ իրոք, թաղում էլ հարցնեք, բարեկամներին էլ, ընկերներին էլ՝ բոլորը նույնն են ասելու, որ հասնող էր, խաթրաշահ, ընկերասեր, բարի ու համառ,-թվարկում է մայրը կորցրած զավակի արժանիքները,-համառ էր ու հայրենասեր, որ էդքան մեր չթողնելուն, էդքան մեր խնդրելուն, ինքը չհամոզվավ՝ գնաց: Հետս կկռ վեր, թե պիտի գնամ, ես կսեի՝ չեմ թողնի, թեկուզ բռնեն, կըսեր՝ ես չեմ կարող սաղ կյանքս դավ աճանի պիտակով ապրիմ, ես էդ մարդը չեմ»:





Ֆլորան պատմում է, որ տղան հատկապես ոգեւորվել է երկրի ղեկավարի կոչից հետո, պն դում էր, որ գնալու է, տեղը չէր գտնում, անընդհատ կրկնում էր, որ իրենք չգնան, տղերքի կողքին չլինեն, բա ով գնա: Սամվելը ժամկետային ծառայությունն անցել էր 2016-18թթ-ին՝ Ասկերանում, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ 3-4 ամսվա զինծառայող էր եղել: «2017թ-ի փետրվարի 25-ին դիվերսիա եղավ, դրա չեզոքացմանն ինքը մասնակցել էր, էդ ժամանակ թուրք էին խփել, իրեն էլ պարգեւատրել էին «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Էն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպել էր, որ ծնողներին տանեին Արցախ, մեծ հանդիսություն եղավ զորամասում, պարգեւներ հանձնեցին,-հիշում է մայրը,-ու երեւի դրանից էր, որ էդ ամեն ինչը տեսել էր, ցանկությունը մեջը եռում էր նորից Արցախ հասնելու, նորից կռվի մեջ մտնելու»:

Հովակիմյանները կահույքի պատրաստման արտադրամաս ունեն, որտեղ աշխատում էր հայրը՝ երկու տղաների հետ: Սամվելն առավել հմտացած էր եվրոպատուհանների պատրաստման ու տեղադրման աշխատանքների մեջ: «Եկամտաբեր մասնագիտություն, ապագայում ընտանիք պահելու կարողություն, ընկերական լավ շրջապատ, սիրած աղջիկ, համերաշխ ընտանիք՝ ուրիշ ի՞նչ էր պետք կատարյալ երջանիկ լինելու համար,- հարցնում է Ֆլորան,-երեւի պատերազմում հանուն հայրենիքի անմա հանալը: Դպրոցում, ինչքան հիշում եմ, 5-րդ դասարանում էր, իրեն մի անգամ հարցրել էին, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու, ասել էր՝ զո հված ազատամարտիկ»:

Սամվելը Գյումրիից Արցախ է մեկնել հոկտեմբերի 6-ին՝ կամավորների 98 հոգանոց խմբի հետ: Հոկտեմբերի 6-ին տարել են Երեւան ու անմիջապես տեղափոխել Արցախ, սակայն տանեցիները համոզված են եղել՝ հատկապես մայրը, որ խումբը Արարատում է: Սամվելը վստահեցրել էր հարզատներին, որ Հայաստանում են լինելու: Ամեն օր զանգել է, ու այնպիսի տպավորություն է ստեղծել, թե ռազմի դաշտում չեն: Վեջին զանգն եղել է հոկտեմբերի 8-ին, ժամը երեկոյան 20-ին: «Ասաց, որ առավոտյան էլ կզանգի, լուսաբացին ուղարկել է8 ձայնային հաղորադագրություն, բարի լույս է8 մաղթել: Հետո գրել էր, որ իրենց զորավարժությունների են տանելու, եթե անհասանելի լինի՝ չվախենանք: Գրել էր, որ հետ գա, կգրի կամ կզանգի: Հետո ես անընդհատ կզանգեի, բայց ինքն անհասանելի էր: Ինքը վիր ավորում ստացել է հոկտեմբերի 10-ին: Մանրամասները իմացել ենք հետո, իր զինակից ընկեր Գոռից»:


29-ամյա Գոռ Սահակյանն ու 22-ամյա Սամվել Հովակիմյանը ծանոթացել են գյումրեցի կամավորներին Արցախ տանող միկրոավտոբուսում: Պարզ ծանոթությունը կարճ ժամանակում վերածվել է մտերմության: Ճանապարհին զրույցի են բռն վել, պարզվել է Գոռն եւս զբաղվում է կահույքագործությամբ: «Ես մինչեւ էս պատերազմը ոչ մի անգամ Արցախում չէի եղել: Ծառայել եմ Սովետաշենում, հետո էլ երկար տարիներ Հայաստանից դուրս եմ ապրել, եղբորս հետ Կալուգայում կահույք էինք պատրաստում: Պատերազմից մեկ ամիս առաջ էի եկել, օգոստոսի 27-ին եղբորս հարսանիքն էր, դե մեկ ամիս հետո էլ պատերազմը սկսվեց,-պատմում է Գոռը-Սամի հետ միանգամից ենք մտերմացել: Հենց գազելի մեջ նստել ենք իրար կողք, սկսել ենք խոսալ, ինքը շատ ուրախ, հումորով տղա էր, սաղ ճամփին երգելով ենք գնացել»:

Գոռն ասում է, որ պատերազմի բոթը լսելուն պես, առավոտ շուտ գնացել է զինկոմ կամավորագրվելու: Զինվորական վկայականն են ուզել, ասել են՝ առանց դրա չեն տանի: Եկել է տուն, պարզել է, որ մայրը պահել է վկայականը, համոզել է, հաջորդ օրը վերցրել ու նորից գնացել է զինկոմ: «Դրանից հետո կսպասեի, թե երբ պիտի զանգեն, մեր հերթն, երբ պիտի հասնի. էնքան էի գնացել զինկոմ, որ արդեն զզվել էին ինձնից: Վերջը հոկտեմբերի 6-ին իմացանք, որ գնում ենք,-Գոռը մի պահ լռում է, հետո շարունակում,-ես չեմ կարծե, օր էս մոլորակի վրա էղնի մի այլ երկիր, որտեղ սկսվի պատերազմ, որտեղ կոչ անեն ու իր բնակիչներից էդքան կամավորական գնա, որքան եղել է Հայաստանի դեպքում: Լիքը մարդ էրթա, բայց չէղնի նորմալ ղեկավարում: Ընձի կթվա էդ հարցում էլ ենք «հատուկ», էնքան հատուկ, որ հրամանատարը կմտնի չի ըսե՝ դու՛, դու՛, դու՛ բդի էրթաք, կհարցնե՝ համաձա՞յն եք մտնելու, դիվերսիոն խումբըմ կա, բդի մաքրվի ու հաշվի չի առնի, որ էդ համաձայնվողները ոչ կասկա ունեն գլխներին, ոչ բրոնեժիլետ` հագներին»:



Գյումրիից մեկնած կամավորները 4 օր եղել են Ջրականում, այնտեղ կռվի մեջ չեն մտել, հետո նրանց տեղափոխել են Հադրութ՝ ասելով, որ թշնամու մեկ վաշտ պետք է չեզոքացնել: Սամվելը եւ Գոռը վիրավորվել են Հադրութում՝ թշն ամու դիվերսիոն խմբի դեմ մարտնչելիս: «Մենք Հադրութ չենք մտել, 200 մետր հեռու ենք եղել, տեղանքը բաց էր ու հենց ըդտեղ մեզի սկսեցին գնդակոծել: Ու էդ վաշտն էլ էնքան էլ վաշտ չէր, երեք անգամ շատ թշնա մի կար մեր դեմ: Մեր խմբի առաջին վիրավորն ես եմ եղել: Սամվելը տեսավ ընկած եմ, տղեքը չեն կռնա ընձի հանե, որովհետեւ չորս կողմը բաց էր ու սնարյադ էր, օր գուկար վրեքս: Հեչ մարդ ռիսկ չէր էնե մոտանար ընձի, Սամի տեղն ընես էր, որ կարող էր դուրս չգար, իրան հեչ բան չէր էղնի: Ես իրեն գոռացի, որ չգա, որովհետեւ կխփվեր բայց ինքը վազեց մոտս, նստավ կողքս ու սկսեց կրա կել: Սամը իրա պատրոնները լրիվ կրակեց, իմ մոտի եղածն էլ կրա կեց, նոր իրան խփել են: Մի բան հստակ է իմ համար՝ չլիներ Սամը, ես էսօր էստեղ նստած չէի էղնի»:

Տղաներին իջեցրել են Հադրութ, հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտ: Գոռին թվացել է, թե Սամվելի վիր ավորումը թեթեւ է, հետո պիտի պարզվեր, որ ընկերը որովայնային ծա նր վիրա վորում է ստացել: Գոռը գիտակցությունը կորցրել է հիվանդանոց չհասած, այդ պահից սկսած ընկերոջ հետ կապը կորել է: Սամվելին Ստեփանակերտում վիրահատել են, սակայն ստացած վերքն անհամատեղելի է եղել կյանքի հետ: Ընկերոջ մահվան լուրը Գոռն իմացել է համացանցից: Փնտրել, գտել է Սամվելի ընտանիքին: «Սամի ընտանիքն հիմա իմ երկրորդ ընտանիքն է»,-ասում է Գոռը:

Գոռի վիրավ որումները ոտքի եւ ողնաշարի հատվածում են: Բժշկական հանձնաժողովը որոշել է հաշմանդամության 2-րդ կարգ: Գոռի ձախ ոտքի մկանը կտրված է ու ենթակա չէ վերականգնման: Ողնաշարի ոսկորները փշրած երեք պարկուճները հեռացրել են, սակայն եւս մեկ վիրա հատություն է սպասվում տղային առաջիկայում՝ 4-րդը: Ընկերոջ՝ Սամվելի ծննդյան տոնը նշելու համար հարազատ դարձած ընտանիքներով կգնան Շիրակի զինվորական պա նթեոն, որտեղ հոկտեմբերի 19-ին հուղարկավորել են նրան: Սամվել Հովակիմյանին հետմա հու պարգեւատրել են Մարտական ծառայության մեդալով:

Ֆլորան ասում է, որ տղայի զո հված օրը մղձ ավանջային երազ է տեսել. «Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը երազ տեսա, որ Սամս բաց դաշտի մեջ, ոտքերը վերեւ դիրքով կգոռար՝ մա ջան, մա ջան, վա խեցած զարթնել եմ: Հետո օրվա մեջ կարդացի, որ հրադադար է, ուրախ-ուրախ գրեցի ամուսնուս, բայց չգիտեի որ հենց այդ օրն է տղես վիրա վորվել»: Սամվելին հաճախ է երազում տեսնում, ամեն օր աչքը դռանն է, թե հիմա կբացվի ու տղան ներս կմտնի: «Երազներով կարոտս կառնիմ, վերջին անգամ եկել էր, խնդրեց, թե՝ մամ, քիչ լաց էղի, թող քնիմ,-Ֆլորայի աչքերը թացանում են,- երեւի ինքն էլ է հոգնել էս մեր վիճակից»:

Сообщение «Սամվելիս դպրոցում հարցրել էին՝ որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ասել էր՝ զոհված ազատամարտիկ» появились сначала на MediaNews.


от admin

-->