>

Հոկտեմբերի 19-ին Քառօրյա պատերազմի մասնակից տղաները իրենց հերթական հանգիստ են անցկացրել Աղվերանի Արարատ հյուրանոցում:

Նախաձեռնության կազմակերպիչ`Անի Ամիրջանյանը մեզ ետ զրույցում նշեց,որ սա ոչ առաջին և’ ոչ էլ վերջին նախաձեռնությունը կլինի, վստահեցրեց,որ կունենա շարունակական բնույթ:




Քոչարյանի զոհերը

— Ես կարծում եմ,որ առաջնային ուշադրություն պետք է հատկացնել մեր տղաներին:Պատերազմի դաշտում մեր տղաները առաջինը մտածում են Հայրենիք պաշտպանելու մասին, ուստի հայրենիքն էլ պետք է այսօր մտածի այդ տղաներին հպարտ ու գոհունակ պահելու մասին:


Օտար մեկին գուցե թվա,որ նման միջողառումը, բանակի հանդեպ այդքան մեծ ուշադրությունը մոլագարություն է..:




Բայց արի ու տես, որ այլ կերպ լինել չի կարող: Հազարամյակների պատմությամբ գիտեմ, որ այս արևի տակ առանց քաջարի հայ զինվորի մեկ օր էլ գոյատևել մենք չենք կարող:

Ազատ ու անկախ ենք այնքան ժամանակ, քանի դեռ ներում է մեր զինվորի բազկի ուժը:Իզուր չէ,որ այս նախաբանով եմ սկսել իմ գրառումը:Մարդիկ ծնվելուց երազում են տարբեր իրավիճակների մասին:Ոմանք երջանիկ լինելու,ոմանք մենակ ապրելու: ԵՎ այդ ապրողի աչքերում ես այսօր հաղթանակ եմ տեսնում, հաղթանակ` ԱՊՐԵԼՈՒ..


Ունենալով բազմաթիվ փորձություններ,նրանք միևնույն է չհանձնվեցին,պայքարեցին եվ հաղթեցին:Ունեցան դժվար օրեր,ծանր ապրումներ,բայց միևնույն է չմարեց արևը կյանքի:

Երբ հետ ենք նայում հայ ժողովրդի անցած ուղուն, պարզ է դառնում, որ անհույս ու անելանելի վիճակներում հաղթանակ տանելը սովորական երևույթ է: Պատահական չէ, որ դարեր շարունակ արմեն և քաջ բառերը հոմանիշներ են եղել, աշխարհի մեծագույն հրամանատարները փորձել են իրենց բանակում ունենալ հայկական զորաջոկատներ, մարտերում ունենալ հայերի աջակցությունը:


Միջազգային ասպարեզում հայկական զինուժի պատիվն այսօր էլ թնդում է ու կթնդա այնքան ժամանակ քանի դեռ հայոց սահմանը հսկվում է արի,անվախ ու խելացի հայ զինվորը:Պատերազմում հաղթանակը բավական էր հասկանալ ,որ մենք մեր կողքին ունենք արծիվ տղաներ:

Այսօրվա կատարվելիք միջոցառումներն ու աջակցությունները մեր հաղթանակ կերտողներին,մեր վիրավոր տղաներին պետք է ընդունվեն և մշտական բնույթ կրեն բոլորօս կողմից:Եվ պետք է մտածել շարունական բնույթ տալու և միշտ նրանց ուշադրության կենտրոնում պահելու մասին:

Մեր տղաների թիկունքն ավելի է ամրանում երբ մենք նրանց մասին հոգ ենք տանում:Կարևորագույն նպատակս այն էր,որ ես կարողացա մի պահ նրանց աչքերում պայլ տեսնել:

Այսօր ես ինձ համարում եմ աշխարհի ամենահարուստ մարդը քանի իմ կողքին ունեմ այսպիսի հզոր ու անվախ մարտիկներ: Ապրիլի եզրահանգումներից մեկն էլ այն է, որ այս սերունդը՝ անկախության սերունդը, իր ճակատագրի տերն է լինելու եւ արժանապատվորեն է կերտելու մեր ժողովրդի ապագան:

Շնորհակալություն ենք հայտնում հանգստյան տան ողջ աշխատակազմին ինձ աջակցելու համար,ի դեմս տնօրեն` Աննա Լեվոնովնային անմիջական, հոգատար և ջերմ վերաբերմունքի համար:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->