>


Եթե սիրում եք պատրաստել արագ, օգտակար և ոչ շատ բարձր կալորիականությամբ ուտեստներ, որոնք դուր կգան ընտանիքի բոլոր անդամներին, խորհուրդ ենք տալիս փորձել այս բաղադրատոմսը։

Սա կարող եք մատուցել և որպես խավարտ, և որպես առանձին ուտեստ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․




Քոչարյանի զոհերը






  • ծաղկակաղամբ՝ 700գ
  • գազար՝ 150գ
  • սոխ՝ 150գ
  • շամպինյոն՝ 250գ
  • պինդ պանիր՝ 30գ
  • ձեթ՝ 3ճ․գ․
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Սոխը կտրատել մանր խորանարդիկների, գազարն անցկացնել խոշոր քերիչով։  2ճ․գ․ ձեթը տաքացնել թավայի մեջ և տապակել գազարը  2 րոպե։ Ավելացնել սոխն ու տապակել բանջարեղենը ևս 3 րոպե։



Լվանալ ծաղկակաղամբը, բաժանել կտորների, մանրացնել բլենդերով, որ փշուր ստացվի։ Ավելացնել այն սոխին ու գազարին, մի քիչ ջուր լցնել ու շոգեխաշել 10–15 րոպե՝ պարբերաբար խառնելով։

Цветная капуста с грибами


Կտրատել սունկը, առանձին թավայի մեջ ուժեղ կրակի վրա տապակել ձեթի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը։



Цветная капуста с грибами

Ավելացնել սունկը հիմնական զանգվածին, համեմել աղով ու եփել ևս 3 րոպե։

Մատուցելուց առաջ քերած պանիր լցնել։

Цветная капуста с грибами

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->