>


Երբեմն պատահում է, որ ֆիանսական դրությունը թույլ տալիս է գնումներ կատարել, սակայն դրանում իմաստ չկա։ Օրինակ արդուկի դեպքում, հատկապես եթե հինը հիանալի է կատարում իր ֆունկցիաները։

Այս պարզ հնարքը կօգնի մաքրել արդուկը, անգամ եթե այն այրված է ու գտնվում է վատ վիճակում։ 





Երբ իմացա այս հնարքի մասին, որոշեցի անհապաղ փորձարկել այն։ Գուցե ոմանք լսել են այս հնարքի մասին, գուցե ոմանց արեն օգնել է այն, բայց որոշեցինք կիսվել, քանի որ մարդկանց մեծամասնությանը մեթոդը հայտնի չէ։


Անհրաժեշտ է վերցնել չափիչ բաժակ։





Վերցնել սովորական քացախ։

Հնարքի ողջ գաղտնիքը կայանում է այս բաղադրիչի՝ ամիակի օգտագործման մեջ։




Բաժակի մեջ լցնել 200 մլ քացախ։

Ավելացնել 2 ճ․գ․ ամիակ։ Այնուհետև լավ խառնել։ Նախքան արդուկի մաքրմանն անցնելը, հագնել պաշտպանիչ դիմակ ու ձեռնոց։



Այնուհետև վերցնել մի քիչ կտոր։

Հեղուկի կեսը լցնել կտորի վրա։ Կարևորը, որ արդուկը լինի գոլ, բայց ոչ շատ տաք։

Հետո կտորը պինդ սեղմելով արդուկի մակերեսին՝ շփել 15 րոպե։ Եթե արդյունքը ձեզ չգոհացնի, լցնել լուծույթի մյուս կեսը ու նույնն անել։

Այս հնարքը լիովին մաքրել է իմ արդուկը, կարծում եմ՝ ձեզ նույնպես կօգնի։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->