>

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ 2021-ի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։


«Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:








Քոչարյանի զոհերը

Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:


Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:



 


от admin

-->