>


Ֆեյսբուքյան օգտատեր Շուշաննա Գրիգորյանը, որը բնակվում է Վանաձորում, ահազանգել է խմելու ջրի որակական փոփոխության մասին: Օգտատերը սոցցանցում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ծորակից ամրացված է սպիտակ կտոր, որի վրա հոսող խմելու ջրից մուգ շագանակագույն նստվածք է առաջացել:








«… որ ասեմ սա ինչ է, չեք հավատալու.

ուրեմն մեր խմելու ջրի գույնը փոխվել էր, մի տեսակ դեղնել, որոշեցի կտոր կապել ծորակին ու հասկանալ` ի՞նձ է թվում, թե՞ իսկապես մի բան էն չի.


Նկարներում` արդյունքն է, կտորն էս գույնն է ստացել մի քանի ժամում…



ու հիմա պատկերացրեք, մենք սա խմել ենք .

էս ի՞նչ է կատարվում, մենք վճարում ենք մաքուր ջուր, ոչ թե կոյուղաջուր խմելու համար»,- գրել է օգտատերը, նաև հրապարակմանը նշել Վեոլիա Ջուր ընկերությանը, Վանաձորի համայնքապետարանին և համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին:

Сообщение Մենք վճարում ենք մաքուր ջուր, ոչ թե կոյուղաջուր խմելու համար. ահազանգ Վանաձորից появились сначала на MediaNews.


от admin

-->