>


Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կանվանակոչվի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պատվին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը։








«Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի ջանքերով մեկնարկել են ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները»,- տեղեկացնում է Շիրինյանը։


Նրա խոսքով՝ վերանորոգված մարզադպրոցը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան։



Գրառմանը կից Շիրինյանը նաև վերանորոգման ընթացքը ներկայացնող լուսանկարներ է հրապարակել։

Сообщение Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կանվանակոչվի Սիմոն Մարտիրոսյանի պատվին появились сначала на MediaNews.


от admin

-->