>


Կարիքավոր մարդկանց օգնելը լավ է ու ճիշտ, բայց չէ որ բարությունն էլ պիտի ունենա սահմաններ, այլապես այն կսկսեն որպես պարտավորություն ընդունել և կդադարեն գնահատել։

Պատմեմ կոնկրետ օրինակ։ Վերջերս իմացա, որ մեր գյուղ բազմազավակ ընտանիք է տեղափոխվել։ Ընտանիքում 5 երեխա են, երկուսը դպրոցական են, իսկ մյուսները դեռ շատ փոքր են։ Ամուսինը չունի մշտական աշխատանք, որտեղից կանչում են, գնում է, իսկ կինը տանն է մնում, երեխաների խնամքով զբաղվում։










Բնական է, որ հարուստ չեն, ու մեր համագյուղացիներն ինչով կարողանում, օգնում են։ Մեկը մթերք է տալիս, մյուսը՝ տան համար իրեր ու հագուստ։ Ես էլ հարսիս ասացի, որ հավաքի թոռներիս փոքրացած հագուստը։ Երեք երեխաների ամբողջ հագուստը հերթով զննեցինք, որ հանկարծ մաշված տեղեր ու լաքաներ չլինեն, նորից լվացինք, արդուկեցինք, երկու մեծ տոպրակ ստացվեց։



Իմացա այդ կնոջ համարը, զանգեցի, իսկ նա էլ խնդրեց, որ իրերը ինքս տանեմ, քանի որ երեխաներին չի կարող որևէ մեկի մոտ թողնել։ Դե ես մտա նրա դրության մեջ, մի քիչ էլ կոնֆետ ու թխվածքաբլիթ գնեցի փոքրիկների համար, վերցրեցի տոպրակները ու գնացի։


Հասա նրանց բակ ու միանգամից նկատեցի, որ սարսափելի անխնամ վիճակում է։ Անգամ մեծ խոտերն ու ճանապարհը փակող ճյուղերը կտրված չէին։ Անցա առաջ․ բակում երեք երեխաներ էին խաղում․ երեքն էլ ոտքից գլուխ կեղտոտ ու փոշոտ էին, իսկ տան դիմաց նստած էր նրանց մայրիկը՝ լաքայոտ ու չլվացված հագուստով։ Ակամա ուշադրություն դարձրեցի հագուստով լցրած մեծ արկղերին։ Բազմազավակ կինը նկատեց, որ այդ կողմ եմ նայում, ու ծիծաղելով ասաց․



Ոչ լվացքի մեքենա ունենք, ոչ էլ փոշի գնելու գումար։ Դրանք այդտեղ եմ հավաքել, որ հետո այրենք, տաքանանք։ Իսկ հագուստ էնքան են տալիս, հագնելու բան հաստատ կունենանք։ 

Привиделась грязная одежда? Сонник подскажет, что это значит! - Tolksnov.ru

Ու ես այնքան նեղվեցի իմ ու հարսիս համար․ չէ որ մենք երեք ամբողջ օրը այս հագուստն էինք կրկնակի լվանում, արդուկում․․․ Իսկ հիմա նրանք հագնելու են, ու երբ կեղտոտվի, գցեն վառարանը։ Իհարկե տվեցի, ինչպես հետ կտանեի, բայց որոշեցի այլևս երբեք չօգնել այդ ընտանիքին։ Իսկ ուրիշներին էլ որևէ մի բան տալուց առաջ նախ իմանալ, թե նրանք ինչպես են ապրում, նոր շտապել օգնություն ցուցաբերել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->