>


Հոգեբանություն իմանալը շատ օգտակար է, հատկապես եթե խոսքը գնում է մանկական հոգեբանության մասին։ Եթե ունեք երեխա կամ պլանավորում եք ունենալ, կարևոր է իմանալ, թե որ 3 հարցերը չի կարելի տալ նրան։

Ցավոք, ոչ բոլոր ծնողներն են ճիշտ վարվում իրենց զավակի հետ՝ կարծելով, որ եթե նրանց կյանք են տվել, կարող են վարվել այնպես, ինչպես իրենց է հարմար։ Ծնողները պիտի նպաստեն նրան, որ երեխաները մեծանան ոչ կոմպլեքսավորված, ինքնավստահ ու ինքնուրույն։










Ինչու՞ է Անին 5 ստացել, իսկ դու՝ 3

Անվերջ համեմատությունները, թե «ինչու ընկերուհուս երեխան ունի սիրելի զբաղմունք, իսկ դու ոչ», կամ «նա համալսարան է ընդունվել, դու քոլեջ էլ չգնացիր» և նմանատիպ այլ արտահայտությունները հաճելի չեն երեխայի համար, ու դա բոլորովին տակտիկ չէ։

Ավելի լավ է օգնել երեխային, նրան տանել լրացուցիչ պարապմունքների՝ գիտելիքներն ավելացնելու ու առարկան հասկանալ օգնելու համար, քան թե համեմատել համադասարանցիների հետ։




Գումար ինչի՞դ է պետք



Իսկապես, երեխայի ինչի՞ն է պետք գումարը, եթե նա կարող է ամեն ինչ գնել իր իսկ ձեռքերով պատրաստված գունավոր թղթից դրամներով։ Բայց երբ նա մեծանում է, պիտի ունենա իր անձնական գումարը, ու ձեր դերը կայանում է նրանում, որ երեխային ուղորդենք ճիշտ տնօրինել բյուջեն։

Ու՞մ ես ավելի շատ սիրում՝ մայրիկին թե հայրիկին

Խնդրում ենք, մի տվեք երեխաներին այս հարցը։ Սա անթույլատրելի է։ Երեխան չպիտի ընտրի երկու ամենահարազատ մարդկանց միջև։ Նման հարցերը կարող են նրան դեպրեսիայի մեջ գցել։

Ուղղակի մոռացեք այս հարցի մասին, ու դա ձեզ համար հանգիստ ընտանեկան կյանք կապահովի։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->