>


Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Պարույր Սևակի հիմնական դպրոցի տնօրեն Գարիկ Խաչատրյանը օգոստոսի 27-ից ազատվել է պաշտոնից։








Քոչարյանի զոհերը

Դպրոցի նոր տնօրեն է նշանակվել Ազատուհի Հովհաննիսյանը։

Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին Էրեբունի համայնքի Նոր-Արեշ թաղամասում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ։ Ի սկզբանե գործել է որպես թիվ 123 ութամյա դպրոց և ունեցել է մեկ քարաշեն մասնաշենք։


1970 թվականին դպրոցը դարձել է միջնակարգ և կառուցվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը։ 1971 թվականին դպրոցն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի անունով։ 2010 թվականից Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցը դարձել է հիմնական դպրոց։



Պարույր Սևակի հուշարձան (Երևան)
1978 թվականին դպրոցի պատի խորշում տեղադրվել է Պարույր Սևակի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան)։

Сообщение Պարույր Սևակի հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից появились сначала на MediaNews.


от admin

-->