>

Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այսօր առավոտից ակնհայտ էր, որ նոր ԸՕ-ն ընդունելու հարցում 63 ձայնի խնդիր է լինելու, ու Գագիկ Ծառուկյանը ևս չքվեարկեց:







Քոչարյանի զոհերը

«Գագիկ Ծառուկյանը, իմանալով, որ քվեարկության խնդիր կա, ժամը 17։30 -ին եկել է ԱԺ՝  Երևանից բավականին մեծ հեռավորության վրա գտնվելով և շատ արագ հասնելով ԱԺ: Նա խմբակցությունում էր և պատրաստվում էր քվեարկել։ Անկեղծ ասած, նա ոչ հարմար հագուստով էր, և մենք ենք հորդորել նման հագուստով չմտնել ԱԺ դահլիճ: Եթե պակասեր 1 ձայն, բնականաբար, նման հորդոր չէր լինի, բայց տեսնելով, որ բացակաների թիվը շատ է, մենք պարոն Ծառուկյանին հորդորեցինք չքվեարկել»,– ասաց Ն. Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:


Կողմ էր 56 պատգամավոր, 3-ը դեմ էին:


Նշենք, որ օրենքը սահմանադրական է և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->