>

Սեբшստիшյի հшմшժпղпվը շրջшդшրձшյին կետ․ Էրդпղшնի шկնшրկը Հшյшստшնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սեբաստիայի (Սիվաս-խմբ) խորհրդաժողովը թուրք ազգի համար շրջադարձային էր։




Քոչարյանի զոհերը

Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT Haber լրատվական գործակալությունը, Էրդողանը այս մասին ասել է խորհրդաժողովի 102-ամյակի կապակցությամբ կայացած արարողության ընթացքում իր ունեցած ելույթում։





Էրդողանը ընդգծել է, որ Սեբաստիայի խորհրդաժողովի ընթացքում որոշումներ ընդունվեցին, որոնցով աշխարհին հայտարարվեց, որ թուրք ազգը երբեք չի հրաժարվի իր անկախությունից, դրոշից և հայրենիքից:

Նա նշել է, որ թուրք ազգը պահպանել է իր միասնությունն ու համերաշխությունը համաժողովում ցուցաբերված կամքի և վճռականության միջոցով։


Թուրքիայի նախագահի խոսքով չնայած ամեն տեսակի անհնարինություններին, անկախության համար Թուրքիայի մղած պայքարը ավարտվեց հաղթանակով։ «Այսօր մենք անում ենք մեր յուրաքանչյուր քայլը `գիտակցելով Սեբաստիայի համաժողովում ընդունված որոշումներին հավատարիմ լինելու անհրաժեշտությունը, որոնք կազմում են Թուրքիայի Հանրապետության հիմքերը»,-ասել է Էրդողանը։

Նա նաև հավելել է, որ Թուրքիան վստահորեն շարունակում է իր երթը դեպի մեծ և հզոր Թուրքիա և այդ ճանապարհին իրականացվելու են 2023, 2053 և 2071 թվականների նպատակներն ու տեսլականները։

Էրդողանը իր ելույթում նաև հարգանքով և երախտագիտությամբ ոգեկոչել է բոլոր թուրք հերոսների հիշատակը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ։



Հիշեցնենք, որ 1919 թվականի հուլիսի 23-ին Կարինում (Էրզրում-խմբ) և սեպտեմբերին Սեբաստիայում կայացած համաժողովների արդյունքում ընդունվեցին մի շարք հակահայկական որոշումներ։

Համաժողովներում ընդունված որոշումները չէին ճանաչում առհասարակ Հայաստանի Հանրապետության գոյությունը, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրությունից անջատվելու իրավունքը։

Սեբաստիայի համաժողովում հակահայկական և հակահունական տրամադրություններն էլ ավելի սուր արտահայտվեցին։ Համաժողովին մասնակից պատգամավորները նշում էին, որ պատրաստ են մինչև իրենց արյան վերջին կաթիլը պայքարել Հայաստանի և Հունաստանի դեմ։

Сообщение Սեբшստիшյի հшմшժпղпվը շրջшդшրձшյին կետ․ Էրդпղшնի шկնшրկը Հшյшստшնին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->