>

Արցшխի Մխիթшրшշեն հшմшյնքի ղեկшվшրը մшսնրшմшսներ է հшյտնпւմ․ Իրшվիճակն шյս պшհին

«Գիշերը լսել ենք կրա կոցի ձայներ, բայց այս րոպեին Մխիթարաշենի հատվածում հանգիստ է իրավ իճակը. ներսուդուրս ենք անում, հլը որ ոչ մի ձայն չեմ լսել: Կրա կոցները միշտ կան, այնպես որ, ցանկացած պահի կարող են կրակել, բայց հիմնականում գիշերն է լինում:




Քոչարյանի զոհերը

Համ գյուղի ուղղությամբ են կրակում, համ հայկական դիրքերի վրա: Պատերազմից հետո գյուղում ապրելն արդեն վտանգավոր է, որովհետև մեր գյուղը թուրքի նշանառության տակ է, ադրբեջանցիներն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում մեզնից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Մխիթարաշեն համայնքի ղեկավար Մխիթար Առուստամյանը:





Մխիթարաշենի համայնքապետի խոսքով՝ Շուշիի կողմից են կրակոցները, և դրանով փորձ են անում մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծել:

«Մեր դիմադրողականությունը շատ բարձր է, ինչքան ուզում է կրակեն, ինչ ուզում են անեն: Բոլորս մեր տների գլխին ենք, էս պահին ես կարող եմ ասել, որ մեր գյուղից մարդ չի գնացել, մարդիկ մտածում են, որ հողը թողնելը հարցի լուծում չէ:


Ճիշտ է, այսօր գյուղը շատ խնդիրներ ունի, որ խոսեմ դրանց մասին, հա էլ կխոսեմ, բայց որտե՞ղ խնդիր չկա:



Գյուղում այսօր խնդիրներից գլխավորն անվտանգությունն է, չնայած, որ ռուս խաղաղապահներն էստեղ են, ու եթե խնդիր է լինում, օգնում են, բայց ամեն մարդ ինքը պիտի իր գլխի ճարը տեսնի:

Տեսնում ենք, որ ռուսը կանգնած է, բայց թուրքը կրակում էլ է, սադրանքներ էլ է անում: Եթե դու քո հողը, տունը չպաշտպանես, դա քեզնից լավ ո՞վ կարող է անել»,- եզրափակեց Մխիթար Առուստամյանը:

Հիշեցնենք, որ թշնամին օրեր առաջ խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել էր նաև ՀՀՆ-9 հաստոցավոր հակատանկային նռնականետ:

Сообщение Արցшխի Մխիթшրшշեն հшմшյնքի ղեկшվшրը մшսնրшմшսներ է հшյտնпւմ․ Իրшվիճակն шյս պшհին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->