>


Եթե ձեր ձմեռային բաճկոնի կամ վերարկուի վրա հաճախ են առաջանում լաքաներ, ուրեմն կարևոր է իմանալ այս մի քանի գաղտնիքները։ Համաձայնեք, որ բծեր կարող են առաջանալ ամեն վայրկյան, քանի որ դրան նպաստում է անձրևը, թաց ձյունը, ոտքի վրա սնվելը․․․

Կարտոֆիլի կրախմալ և սպիտակաձավար՝ հիանալի են մաքրում յուղոտ լաքաներն ու գինին






Եթե վերարկուի վրա չորացած լաքա կա, այն կարող եք մաքրել կոշտ խոզանակի օգնությամբ





Ձմեռային հագուստի վրա յոգուրտի կամ հում ձվի հետքեր նկատելիս հեռացրեք դրանք ջրով, քանի դեռ չեն չորացել

Իսկ ահա ռետինը կօգնի արդեն չորացած լաքաների դեմ պայքարում


Ատամները մաքրելու փոշու և անուշադրի սպիրտի խառնուրդը կօգնի մաքրել կեղտոտ մանժետներն ու օձիքը


Եթե մուշտակի վրա նկատել եք հին լաքաներ, որոնց ծագումը հայտնի չէ, մի քիչ թեփ լցրեք ու շփեք ձեռքով




Եթե բաճկոնի վրա թափել եք կոլա կամ այլ գազավորված ըմպելիք, լվացեք փրփրաջրով, ու հետքը կարծես չի էլ եղել

Պատրաստեք անուշադրի սպիրտի և աման լվանալու հեղուկի խառուրդ։ Ստացվում է կախարդական փրփուրով էլիքսիր, որը կմաքրի բաճկոնի վրայից ցանկացած լաքա

Մուշտակը կարող եք անթերի մաքրել կես թ․գ․ անուշադրի սպիրտի և 1,5 թ․գ․ աղի խառնուրդով

Բաճկոնի վրա առաջացած յուղոտ լաքայի վրա լցրեք բենզին, սոդա, ու 2 րոպեից այն կանհետանա։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->