>

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:




Քոչարյանի զոհերը

Նրան ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը:





Հհանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց Արծվիկ Մինասյանին. «Պարոն Ղազինյանի հայտարարագրի մեջ հսկայական ունեցվածք է նշված: «Հայաստան» խմբակցությունում այդ հարցը քննարկե՞լ եք, թե՝ ոչ: Ինչպիսի՞ աղբյուրներից է այդպիսի կարողություն գոյացել»:

Ի պատասխան հարցին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ պաշտոնատար անձանց հայտարարագրման, դրանում արտացոլված տեղեկատվության հավաստիության և դրանց բոլորի աղբյուրների վերաբերյալ ստուգման իրավասությունը պատկանում է համապատասխան պետական մարմնին, որը ոչ այս հանձնաժողովն է, ոչ էլ ԱԺ-ն:


«Եթե որևէ մի կասկած, որևէ մի թյուր կարծիք կա, ապա իրավասու մարմինը կարող է և հնարավորություն ունի իրականացնելու անհրաժեշտ քննությունը և պարզելու: Ինչ վերաբերում է հռետորական հարցադրմանը, ապա պարոն Ղազինյանը կարող է մանրամասն անդրադառնալ այդ բոլոր հարցերին: Մեր խմբակցությունում մենք վստահ ենք, որ բոլոր հայտարարագրերը, տեղեկությունները, որոնք որ պաշտոնապես ներկայացված են նրա կողմից, դրանք բոլորը հավաստի են»,-նշեց Մինասյանը:

ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը ևս հարց ուղղեց Արծվիկ Մինասյանին. «Դուք կիսո՞ւմ եք պարոն Ղազինյանի այն դիրքորոշումը, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը՝ դուրս թողնելով Ղարաբաղը բանակցությունների փուլից, գործել է պետական դավաճանություն»:

Նա ասաց, որ չգիտի՝ Արթուր Ղազինյանը նման արտահայտություն արել է, թե ոչ:



«Բնականաբար չեմ կարող կիսել մի տեսակետ, որը վերաբերում է մեր դժվար ժամանակահատվածներին և այնպիսի որոշումներին, որոնք մեր պետության, մեր կենսագրության իբրև անկախ պետականություն կարևոր դերակատարություն են ունեցել և վերահաստատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի որևէ գործողություն չէր կարող լինել Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու վարքագիծ»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Արձագանքի ժամանակ Քրիստինե Պողոսյանը հավելեց, որ Արթուր Ղազինյանը դա պնդել է մի քանի հարցազրույցներում և հոդվածներում:

Сообщение «Դուք կիսո՞ւմ եք Ղազինյանի այն տեսակետը, որ Քոչարյանը պետական դավաճանություն է գործել…».Քրիստինե Պողոսյան появились сначала на MediaNews.


от admin

-->