>

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Նարե Գեւորգյանի եւ նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանի համագործակցության գրեթե սկզբից անընդհատ լուրերր էին շրջանառվում, թե նրանց միջեւ ոչ միայն աշխատանքային, այլեւ սիրային կապ է հաստատվել: Սակայն նրանցից ոչ մեկը լուրը չէր հաստատում՝ այդպես էլ կարծիքները թողնելով ոչ պաշտոնական հարթության մեջ:




Քոչարյանի զոհերը

Եվ ահա, երգչուհի Նարե Գեւորգյանը, թերեւս իր համար ճիշտ ժամանակին սիրո խոստովանություն է արել Արման Պետրոսյանին ու այդպիսով նաեւ վերջ տվել տարատեսակ բամբասանքներին՝ հաստատելով իրենց՝ միասին լինելու լուրը:




Երգչուհին իր Instagram-ում իր ու սիրելիի լուսանկարներից բաղկացած հոլովակ է տեղադրել՝ իր «Երբ կողքիս ես» երգի ներքո: Իսկ նրանց հետեւորդները շտապել են շնորհավորել ու ջերմ բարեմաղթանքներ հղել նրանց:

Life.panorama.am-ը, թեմայի շուրջ խոսելու նպատակով, կապ հաստատեց Արմեն Պետրոսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ միայն նշելով.


«Նարեի հրապարակումը արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին: Այո, հաստատում եմ լուրը, բայց ավելին խոսել չեմ ուզում. Մենք կարծում ենք, որ երջանիկ պետք է լինել լուռ»:


Մեզ հետ զրույցում պրոդյուսերը նշեց նաեւ, որ այս պահին զբաղված են Նարե Գեւորգյանի նոր տեսահոլովակի աշխատանքներով, որի պրիմիերան կկայանա շուտով:

Life.panorama.am-ը շնորհավորում է Նարեին ու Արմանին՝ մաղթելով մեծ ու անսպառ երջանկություն:

Աղբյուր՝ Life.panorama.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->