>

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք՝ նախորդ նիստին Ղազինյանը չէր ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:





Հարցուպատասխանից, ելույթներից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտնել էին, որ դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու դիրքորոշումներին, հետևաբար դեմ էին քվեարկել նրա թեկնածությանը:


Այս անգամ ևս իշխանական պատգամավորների դիրքորոշումը նույնն էր:

«Ես կարծում եմ, որ ձեր մասնագիտական ունակությունները և անցած փորձը չի բավարարում պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի համար: Ես Ձեզ դեմ եմ քվեարկելու»,- ասաց հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը:



«Ինձ համար կարևոր է արագ ավարտել այս գործընթացը, որ հնարավորություն ունենանք վերադառնալ այն իրական օրակարգին, ինչը կա մեր առաջ»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Արթուր Ղազինյանն արդեն 2-րդ անգամ չստացավ բավարար ձայներ ու չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Сообщение Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ появились сначала на MediaNews.


от admin

-->